Սեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը
Հասարակություն

Անվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումը

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, պաշտպան Արա Զոհրաբյանը հայտնում է․

«Տեղեկացնում եմ, որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի միջնորդությամբ դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից կիրառված հայցի ապահովման շրջանակներում հարկադիր կատարողը Մասյացոտնի թեմի հոգևորականին՝ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանին, պարտավորեցրել էր, որպեսզի վերջինս ստորագրությամբ օժանդակի Արման Սարոյանի կողմից կատարվող թեմի բանկային գործարքներներին:

Տեր Աբրահամը իրավացիորեն հրաժարվել էր կատարել ապօրինի որևէ գործողություն և դիմել էր դատարան:
Այսօր, ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ռուզաննա Ազրոյան) բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության։

Դատարանն անվավեր է ճանաչել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2026 թվականի մայիսի 29-ի որոշումը, որով Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի վրա դրվել էր Արդշինբանկում որոշակի գործողություններ կատարելու պարտականություն։

Դատարանի թիվ ՎԴ/9214/05/26 գործով 18.09.2026թ. վճռում արձանագրվել են սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք իրավական դիրքորոշումներ։
Մասնավորապես, դատարանը նշել է, որ կատարողական վարույթը չի կարող դառնալ դատարանի կողմից արդեն իսկ լուծված վեճի բովանդակությունը կամ դատական ակտի հասցեատերերի շրջանակը ընդլայնելու միջոց։ Հարկադիր կատարողի խնդիրը դատական ակտն այն սահմաններում իրականացնելն է, որոնցում այն ընդունվել է, և ոչ թե նոր պարտավորություններ կամ նոր պարտապաններ ստեղծելը։

Դատարանը նաև արձանագրել է, որ դատական ակտում օգտագործված «այլ անձանց» ձևակերպումը հարկադիր կատարողին չի տալիս անսահմանափակ լիազորություն՝ իր հայեցողությամբ որոշելու, թե ով է այդ անձանց շրջանակում և նրա նկատմամբ ստեղծելու անմիջական կատարողական պարտականություն։ Դրա համար անհրաժեշտ է օրենքով հստակ նախատեսված իրավական հիմք։

Ըստ դատարանի՝ եթե դատական ակտի կամ կատարողական թերթի բովանդակությունը պարզ չէ, հարկադիր կատարողը պետք է դիմի այն կայացրած դատարան՝ պարզաբանում ստանալու, այլ ոչ թե սեփական որոշմամբ ընդլայնի դատական ակտի հասցեատերերի շրջանակը։

Դատարանը եզրահանգել է, որ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի նկատմամբ նման պարտականություն սահմանելը եղել է օրենքով չնախատեսված լիազորության իրականացում և կատարողական ակտի բովանդակության ընդլայնում, ինչի հետևանքով Հարկադիր կատարողի որոշումը չի կարող համարվել օրինական և հիմնավորված։

Այս դատական ակտը կարևոր է ոչ միայն կոնկրետ գործի համար։ Այն վերահաստատում է հիմնարար սկզբունք՝ պետական մարմինը չի կարող անձի համար նոր պարտականություն ստեղծել միայն սեփական մեկնաբանությամբ։ Անձի նկատմամբ հարկադրանք կարող է կիրառվել միայն Սահմանադրությամբ և օրենքով հստակ նախատեսված իրավական հիմքի առկայության դեպքում։

Հիշեցնեմ նաև, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Վահե Մովսիսյանի) հաղորդման հիման վրա՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից կայացված հայցի ապահովման որոշմանն իբրև խոչընդոտելու հիմքով»: