Պակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»
Մամուլ

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1220-Լ որոշման մեջ։ Հողատարածքների միավորման ծրագրի մեկնարկից մինչև 2026 թվականի օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում նախարարությունը ստացել է ծրագրին մասնակցության 28 հայտ։ Նշված շահառուների հետ կնքվել են փոխհատուցման տրամադրման պայմանագրեր, սակայն նրանցից 15-ի հետ պայմանագրերը լուծվել են իրենց դիմումների համաձայն, կամ ծրագրի պահանջները խախտելու ու ծրագրով սահմանված ժամկետում կոնսոլիդացում չիրականացնելու պատճառով։ Ծրագրի երկարաձգման արդյունքում մեկ շահառու ստացել է 11մլն 103 462 դրամ փոխհատուցում՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրում 5,94 հա (16 կտորից) ընդհանուր մակերեսով հողատարածք միավորելու համար։ Եվս մեկ շահառու դիմել է փոխհատուցում ստանալու համար Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում 4,26 հա (5 կտորից) ընդհանուր մակերեսով հողատարածք միավորելու նպատակով, որի փոխհատուցման գումարը կկազմի 17 մլն 439 437 դրամ։

Ներկայում շահառուների փոխհատուցումը հաշվարկվում է կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով, որը հանրապետության շատ տարածքներում էապես զիջում է իրական շուկայական գներին՝ շահառուի վրա թողնելով ֆինանսական բեռի մեծ մասը։ Բացի այդ, տարբեր պատճառներով, այդ թվում՝ հողերի միավորման ծրագրի մասին տեղեկանալով, հարակից հողակտորների սեփականատերերը հաճախ արհեստականորեն բարձրացնում են հողի շուկայական գները, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է ծրագրի առաջընթացին։ Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքը ջրովի և անջրդի վարելահողերի համար միջինը կազմում է 2 մլն 293 հազար դրամ:

Ներկայացված փոփոխությունների հիմնական նպատակն է պետական աջակցության մասնաբաժնի ավելացմամբ և որոշ պահանջների մեղմացմամբ բարձրացնել ծրագրի գրավչությունն ու արդյունավետությունը, նվազեցնել շահառուների ֆինանսական բեռն ու ներդրումային ռիսկերը, ինչպես նաև ապահովել ծրագրի շարունակականությունը երկարաժամկետ հատվածում։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքի փոխհատուցման չափը 50 տոկոսից բարձրացնել 70 տոկոսի, ինչը լրացուցիչ խթան կդառնա ֆերմերների համար՝ հարակից մասնատված հողակտորները գնելու և խոշոր հողատարածքներ ձևավորելու համար։ Հողերի կոնսոլիդացիայի գործընթացը խթանելու, ինչպես նաև հողային շուկան զարգացնելու նպատակով՝ պայմանագրի գործողության ընթացքում հողամասը նպատակային օգտագործելու, գյուղատնտեսական մշակաբույսերով մշակելու և չմասնատելու պահանջի ժամկետը հինգ տարուց կրճատվել է՝ դառնալով երեք տարի:

Նախագծի ընդունմամբ 2026 և 2027թթ. պետբյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում, ծրագիրը կիրականացվի էկոնոմիկայի նախարարությանը 2026 և 2027 թվականի համար պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին, իսկ հետագա տարիների համար, կախված ստացված դիմումներից, անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրի բյուջետային հայտի շրջանակում։ Մասնավորապես, ծրագրի շրջանակում թիրախային ցուցանիշ է սահմանվել 400 հա հողատարածքի միավորումը՝ միջին կադաստրային արժեքով հաշվարկված 70 տոկոս փոխհատուցման պարագայում աջակցության ընդհանուր գումարը կկազմի մոտ 642 մլն դրամ: Քանի որ հողերի միավորման համար ծրագրով սահմանված է երկու տարվա ժամկետ, կանխատեսվում է, որ այս միջոցները հիմնականում անհրաժեշտ կլինեն 2028 թվականից, ուստի ֆինանսավորման հայտերը կներկայացվեն՝ ըստ փաստացի ծախսերի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում