ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարից
ԱՄՆ Կոնգրեսում աճում է դժգոհությունը Փիթ Հեգսեթի՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի նկատմամբ։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ կոնգրեսականները դժգոհություն են հայտնում այն բանի առնչությամբ, որ պաշտպանության գերատեսչության ղեկավարը, գեներալներին պաշտոնից ազատելով, զինված ուժերը վերածում է քաղաքականության գործիքի, միաժամանակ ղեկավարելով Իրանի դեմ ռազմական արշավը, որի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնը հստակ ծրագիր չունի։
Թերթը նշում է, որ ընթացիկ շաբաթվա սկզբին Հեգսեթը բառացիորեն հայտնվել էր Ներկայացուցիչների պալատում իրեն պաշտոնից հեռացնելու հարցով քվեարկության շեմին։ Դրանից խուսափել հաջողվել է միայն այն պատճառով, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը չորեքշաբթի օրը կոնգրեսականներին արձակուրդ է ուղարկել, որը կտևի մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրությունների ավարտը, հայտնում է WSJ-ը։