Հայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակ
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ բանակցությունների ընթացքում մտադիր է քննարկել առևտրային հարաբերություններին, հազվագյուտ մետաղների մատակարարմանը, արհեստական բանականության զարգացմանը և համաշխարհային տնտեսության վիճակին վերաբերող հարցեր։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։
Գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 23-ին Թրամփը մտադիր է անձամբ ժամանել Վաշինգտոնի արվարձանում գտնվող Էնդրյուս ռազմաբազա՝ Չինաստանի առաջնորդին դիմավորելու համար, ինչը ոչ բնորոշ ժեստ է ԱՄՆ նախագահների համար։ Bloomberg-ի լրագրող Հիբա Նասրը X-ում գրել է, որ երկու երկրների առաջնորդների երկկողմ բանակցությունները Սպիտակ տանը նախատեսված են սեպտեմբերի 24-ին։
Bloomberg-ի լրագրողի տեղեկություններով՝ Թրամփն ու Սի Ծինփինը համատեղ կայցելեն ԱՄՆ Ազգային արխիվի շենք։