Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնություն է ձեռք բերել, որը Վաշինգտոնին Գրենլանդիայում անվտանգության ոլորտում մշտական ռազմական իրավունքներ է տրամադրում։
«Ուրախ եմ հայտարարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնագիր է կնքել Դանիայի Թագավորության և Գրենլանդիայի հետ, որը Միացյալ Նահանգներին մշտական վերահսկողություն է տալիս Գրենլանդիայի անվտանգության և այնտեղ առկա մյուս կարիքների նկատմամբ՝ ամբողջությամբ լուծելով ամերիկյան մեր բազմաթիվ մտահոգությունները», — Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անմիջապես սկսում է ընդլայնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայի որոշակի հատվածում և այսուհետ ԱՄՆ-ի ոչ մի հակառակորդ երբեք չի կարողանա Գրենլանդիայում ռազմաբազա ունենալ կամ այնտեղ տեղակայել իր ռազմական ստորաբաժանումները։
Միևնույն ժամանակ, Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարները նշել են, որ համաձայնագիրը դեռ պետք է ստորագրվի և անցնի համապատասխան խորհրդարանական ընթացակարգերը։