Ուկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխա
Բելգորոդի մարզում վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով երեխա է զոհվել:
Եւս 12 մարդ, այդ թվում՝ 17-ամյա աղջիկ, վիրավորվել է: Այս մասին հայտնել է տարածաշրջանի ժամանակավոր պաշտոնակատար նահանգապետ Ալեքսանդր Շուվաևը:
«Ցավոք, Ռակիտյանսկի շրջանում պայթուցիկ առարկայի պայթելու հետևանքով երեխա է զոհվել։ Վալույկի, Վոլոկոնովկայի, Գրայվորոնի, Կորոչայի և Շեբեկինոյի շրջաններում տուժել է 12 մարդ, այդ թվում՝ 17-ամյա աղջիկ», — ասվում է հաղորդագրության մեջ։