Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպք
Հասարակություն

Միշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին Երկրորդ

Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։ Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Կոտայքի թեմի հոգևոր սպասավորներ, մշակույթի և հասարակական գործիչներ, ինչպես նաև եկեղեցու օծման առիթով Կոտայքի մարզից ու Հայաստանի տարբեր բնակավայրերից Բյուրեղավան ժամանած բազում ուխտավորներ։

Ավանդական աղ ու հացով հանդիսավոր դիմավորումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցու բակում կատարեց ծառատունկ։ Ապա Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, մուտք գործեց եկեղեցի, ուր սկսվեց օծման սրբազան արարողությունը։ Արարողության ընթացքում շարականների և սաղմոսների երգեցողությամբ ջրով ու գինով լվացվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները և մկրտության ավազանը։ Այնուհետև «Հրաշափառ» շարականի ներքո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Սուրբ Սեղանի օծումը։ Այնուհետև Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի, Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի, Տ. Անանիա եպիսկոպոս Ծատուրյանի և Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի ձեռմաբ օծվեցին խորանի սյուները, մկրտության ավազանը և եկեղեցու մնացյալ սյուները։

Աղոթքներից և սուրբգրային ընթերցվածքներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորակառույց եկեղեցին կոչեց Սուրբ Աստվածածնի անունով։ Եկեղեցու օծման բերկրալի առիթով Հայոց Հայրապետն իր հայրական պատգամն ու օրհնությունը բերեց հավատացյալ ժողովրդին։ Նորին Սրբությունը գոհություն մատուցեց Աստծուն՝ Բյուրեղավանի բնակիչների համար երկար սպասված աստվածօրհնյալ ձեռնարկի իրագործման առիթով։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հավատքով են կառուցվում և նվիրագործվում Տիրոջ վկայարանները, որոնց շուրջ հավատացյալների համախմբմամբ ամրապնդվում է հոգևոր միասնությունը, զորանում են հավատը, հույսն ու սերը, և առավել պայծառանում է Սուրբ Եկեղեցին։

«Եկեղեցին Աստծո տունն է, որտեղ միավորվում են երկրայինն ու երկնայինը, ժամանակավորն ու հավիտենականը։ Սրբազան այս վայրում մարդը հանդիպում է իր Արարչին, աղոթքով խոսում Նրա հետ, հոգու խաղաղություն գտնում և ուժ ստանում ընթանալու փրկության ճանապարհով։ Դրա համար է սաղմոսերգուն Աստծո տաճարի մասին հիացմունքով բարձրաձայնում. «Տե՛ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի բնակության վայրը» (Սաղմ. 25.8)»,– ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Անդրադառնալով հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած դժվարություններին ու մարտահրավերներին՝ Նորին Սրբությունը շեշտեց, որ փորձությունները հնարավոր է դիմագրավել միաբանությամբ, տոկունությամբ, հայրենանվեր ու քաջարի ոգով և առ Տերն ապավինությամբ։ «Ինչպիսին էլ լինեն նեղություններն ու խնդիրները, դրանց հանդիման գոտեպնդվնեք հույսով և անխախտ հավատով։ Միշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտությունը և մերժենք ամեն տեսակ անարդարություն, սուտ ու անօրինություն։ Արդարև, հավատքի վեմի վրա հիմնված եկեղեցում թագավորում են միայն տերունավանդ սերը, փոխըմբռնումն ու համերաշխությունը՝ ապրելու ազնիվ հանձնառությամբ և նվիրյալ ծառայությամբ առ Աստված, ազգն ու հայրենին»,– պատգամեց Հայոց Հայրապետը։

Դիմելով բյուրեղավանցիներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրաբար հորդորեց շեն պահել նորակառույց եկեղեցին՝ մշտահունչ աղոթքով, կանոնավոր այցելություններով, հոգատարությամբ ու սիրով պայծառացնելով Աստծո տունը։ Եկեղեցու օծման ուրախալի առիթով Վեհափառ Հայրապետն իր հայրապետական բարձր գնահատանքն ու բարեմաղթանքները բերեց նվիրյալ բարերարներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրներին՝ ընդգծելով, որ նրանք իրենց եկեղեցաշեն գովելի վաստակին հավելել են ևս մեկ աստվածահաճո և նշանակալի իրագործում։ Նորին Սրբությունը գնահատանք հայտնեց նաև եկեղեցու ճարտարապետ տիար Էդիկ Պողոսյանին, համայնքի ղեկավար տիար Հակոբ Բալասյանին և գովարժան ձեռնարկին իրենց զորակցությունը բերած բոլոր անձանց։

Նորին Սրբությունը նաև շուտափույթ ապաքինման իր մաղթանքները հղեց Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին, ով առողջական պատճառով ի վիճակի չեղավ մասնակցել եկեղեցու օծման սրբազան արարողությանը։ Ապա Վեհափառ Հայրապետը հորդորեց, որ մարզային և քաղաքային իշխանություններն աջակից լինեն թեմում սպասավորող հոգևորականներին և նպաստեն նորաօծ եկեղեցու կարևոր առաքելության բարվոք իրականացմանն ու արդյունավորմանը։ Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոս հայցեց, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի հավատավոր ժողովրդին և նորաօծ եկեղեցին, խաղաղություն պարգևի ողջ աշխարհին և հայրենի երկրին, ապահով ու անվտանգ կյանք՝ համայն հայ ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս։ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման առիթով Նորին Սրբությունը եկեղեցուն ընծայեց Սուրբ Ծննդյան սրբապատկեր՝ որպես մշտաբուխ աղբյուր Սուրբ Էջմիածնից բաշխվող օրհնության, իսկ Արոյան եղբայրներին շնորհեց Հայրապետական օրհնության գրեր։ Այնուհետև նորաօծ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Բառնաուլ քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաշտոց քահանա Հակոբյանի ձեռամբ։