Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
«Խաղաղություն ասելով՝ խաղաղություն չի լինում։ Պետք է տեսնենք գործուն քայլեր․ 3 տարի է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում։ Բազմաթիվ անգամներ ՀՀ կառավարությանը կոչ ենք արել՝ հարցն օրակարգում պահել, փորձել բոլոր լծակներն օգտագործել, որ նրանք օր առաջ ազատ արձակվեն։ Սա նաև ցուցիչ է Ադրբեջանի վարած քաղաքականության, որ նրանք խաղաղության չեն գնալու»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Աշխարհաքաղաքական կարգն արագ է փոխվում ու վստահեցնում եմ՝ ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի։ Սա չընդունեք որպես պատերազմի կոչ, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք նրանց քայլերը»,- հավելել է նա։