Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը
Սեպտեմբերի 7-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքից դանակի հարվածի հետևանքով «ձախ ազդրի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 35-ամյա Պյոտր Ս․-ն է։
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։