Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Պայթյուններ են որոտացել Կիևի մերձակայքում՝ օդային տագնապի ֆոնին:
Այս մասին հայտնում է ուկրաինական «Страна.ua» հրատարակությունը։
«Պայթյուններ Կիևի մերձակայքում»,– ասվում է հրատարակության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ Կիևում օդային տագնապի ազդանշան է հնչում։ Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ ռուսական բանակի գիշերային հարվածների հետևանքով կան մեծ թվով վնասված շենքեր և կառույցներ:
Նշվում է նաև մեծ թվով վիրավորների մասին, սակայն հստակ թիվ մինչ այս պահը պաշտոնապես չի նշվել: