$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ
Հասարակություն

«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել, որտեղ ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հոբելյանի առթիվ։ 35 տարի առաջ մենք միասին սկսեցինք կառուցել այն պետությունը, որի մասին երազել են մեր նախնիների բազմաթիվ սերունդներ։ Երկար ու բարդ, հաղթանակներով ու զրկանքներով լի ճանապարհ անցանք։

Այդ տարիներից 10 տարին պատիվ եմ ունեցել ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։ Մեր աշխատասեր ու պատվախնդիր ժողովրդի ջանքերով կարողացել ենք զարգացման և խաղաղության շրջան ապահովել Հայաստանի և Արցախի համար, համախմբվել հայկական Սփյուռքի հետ, արժանապատիվ ու անվտանգ ազգային պետություն կառուցել։

Ցավոք, մեր Անկախության 35-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք բարդ իրավիճակում։ Կտրականապես շեղվել ենք տարիներ առաջ բռնած ճանապարհից ու գնալով հեռանում ենք հռչակված ազգային նպատակներից։ Ըստ էության, ապամոնտաժվում են բոլոր այն հենասյուները, որոնց վրա դրել ենք մեր պետականության հիմքը։

Կորցրել ենք Արցախը։ Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը։ Մոռանալով արժանապատվության, մեր ինքնության ու մեր ազգային նկարագրի մասին՝ շարունակում ենք կատարել թշնամու նվաստացուցիչ պահանջները։

Մեր հասարակությունը պառակտված է, հուսահատված։ Ազգային իմունային համակարգը քայքայված է, ինչը մեր պետության վաղվա օրվա հանդեպ միայն մռայլ կանխատեսումների տեղիք է տալիս։ Հայաստանը, իր բռնապետ ղեկավարի աթոռամոլության, արկածախնդրության և տգիտության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի և կոնֆլիկտների բախման կետի։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, շնորհավորելով բոլորիս Անկախության հոբելյանի կապակցությամբ, ուզում եմ հույս հայտնել, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք, կվերագտնենք մեր ճշմարիտ ճանապարհը ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը։

Ժամանակ չկա»։