Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունը
Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է առաջին բնակելի համալիրի շինարարությունը։ 3,34 հեկտար տարածքում կառուցվում է 21 բազմաբնակարան շենք՝ 176 բնակարանով։
Այս մասին լրագրողներին հայտնել է Մեխակավանի և Կովսականի շրջաններում վերականգնման, շինարարության և կառավարման ծառայության գործադիր տնօրեն Նովրես Ջաֆարովը։
Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքներն իրականացվում են արագացված տեմպերով։
Ն. Ջաֆարովը նաև հայտնել է, որ Կովսականում երկրորդ բնակելի համալիրի նախագծումը մոտենում է ավարտին, և շուտով կսկսվի դրա շինարարությունը։