ՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում է
ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը ԵԱՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինի հետ քննարկել է ագրարային ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ տեխնիկական կարգավորումը Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության առանցքային ուղղություններից է։ Դրանից է կախված Միության երկրների պարենային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրանքի անխափան մատակարարումները, ինչպես նաև արտադրողների և սպառողների շահերի պաշտպանությունը։
Կողմերը կարևորել են Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական, անասնաբուժասանիտարական և համաճարակաբանական անվտանգության ապահովումը։
Նշվել է, որ Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է։ Անցած տարի այն ավելացել է 23%-ով, իսկ այս տարվա հունվար-հունիսին՝ ևս գրեթե մեկ քառորդով։
Հանդիպման արդյունքում կողմերը վստահություն են հայտնել, որ կշարունակեն կառուցողական երկխոսությունը՝ ԵԱՏՄ-ի պարենային անվտանգության հետագա ապահովման նպատակով։