Ռուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը
Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը, հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը։
«Կառավարությունը մինչև 2026 թվականի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը։ Որոշումն ուղղված է արտահանման լոգիստիկայի վերակազմավորման պայմաններում ռուսաստանցի արտադրողներին և հացահատիկի ու յուղատու մշակաբույսերի արտահանողներին աջակցելուն», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։