Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանը
Ռուս-ուկրաինական պատերազմում վերջին ժամերին շարունակվել են անօդաչուների հարվածները։ Ուկրաինական կողմի ավելի քան 1000 անօդաչու սարքերի զանգվածային հարձակումից հետո ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք շրջաններին։ Զապորոժիեում վնասվել են բնակելի շենքեր, համալսարանը և առևտրի կենտրոն, կան վիրավորներ։
Ռուսաստանի իշխանությունների տվյալներով՝ հարձակումների հետևանքով վնասվել է նաև Մոսկվայի նավթավերամշակման գործարանը։ Reuters-ը հայտնում է, որ գործարանը դադարեցրել է հում նավթի վերամշակումը, իսկ վնասված արտադրամասի վերանորոգումը կարող է տևել մի քանի շաբաթ։
Միաժամանակ, ռազմաճակատի տարբեր հատվածներում շարունակվում են ինտենսիվ մարտերը, կողմերը շարունակում են միմյանց էներգետիկ և ռազմական ենթակառուցվածքների թիրախավորումը։