ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանից
ԱՄՆ-ն և Իսրայելը վաղ թե ուշ պետք է համաձայնեն լքել տարածաշրջանը։
Այս մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։
«Հակառակորդի ռազմական ոլորտում կրած անհաջողությունից հետո նա դիմել է հիբրիդային, ճանաչողական, տնտեսական և տեղեկատվական պատերազմի։ Սակայն իրանական ժողովուրդը, հենվելով ներքին ներուժի, դիմադրության տնտեսության և սրբազան ազգային միասնության վրա, չեզոքացնում է ապակայունացմանն ուղղված ցանկացած փորձ», — ընդգծել են ԻՀՊԿ-ում։
Նշվում է, որ զինված ուժերը պատրաստ են վճռական և ջախջախիչ պատասխան տալ։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, հենվելով գիտական նվաճումների, ռազմավարական նորարարությունների և պաշտպանության ոլորտում սեփական հնարավորությունների վրա, հասել են այնպիսի մակարդակի, որը թույլ է տալիս չեզոքացնել ցանկացած սպառնալիք անմիջապես առաջին իսկ կետում», — ասվում է հայտարարության մեջ։