Զելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իռլանդիայի Շենոն օդանավակայանում հանդիպել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի։
Գործակալության զրուցակիցներից մեկի տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին։ Մյուս աղբյուրը հայտնել է, որ Զելենսկին և Ռեթքլիֆը զրուցել են այն ժամանակ, երբ նրանց ինքնաթիռները օդանավակայանում կանգառ էին կատարել՝ վառելիք լիցքավորելու նպատակով։
Reuters-ի զրուցակիցները չեն բացահայտել զրույցի բովանդակությունն ու նպատակը։ Հարցի զգայունության պատճառով նրանք խոսել են անանունության պայմանով։