Թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Անկարայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռաշադ Ասլանովի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին Յըլմազը հայտնել է X սոցիալական ցանցում։
«Անկարայում Ադրբեջանի՝ վերջերս իր պարտականությունները ստանձնած դեսպան Ռաշադ Ասլանովի հետ քննարկեցինք եղբայրության վրա հիմնված մեր հարաբերությունները, տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցությունը։ Քննարկեցինք նաև ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացը և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը», – գրել է Թուրքիայի փոխնախագահը։