Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)
Աղի Լճի մասին այս տեսանյութն արել էի երեկ չէ առաջին օրը, երբ դեռ Երևանի քաղաքապետարանի «տենդեռ շահողը» որևէ աշխատանք չէր սկսել։ Այս մասին Երևանի Աղի լճի ափին նկարահանված տեսանյութին կից գրել է բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։
«Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ցավոք, արդեն եղեգների մի մասը քարուքանդ են արվել։
Տիգրան Ավինյան, Աղի Լիճ գնացել էի տեղի մշտական այցելուներից մի քանի հոգու խնդրանքով ու լսել եմ 10-ից ավելի մարդու կարծիք։ Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել լիճ, խոսել մարդկանց հետ, լսել մարդկանց կարծիքը ու տեղեկացրել նրանց, թե ինչ եք պատրաստվում անել։
Աղի Լիճ համայնքը ուզում է, որ այս պահին դադարեցնեք ա յս ամենը, խոսեք իրենց հետ, լսեք իրենց մտահոգությունները ու փոխեք այս նախագիծը»։