Ստեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինի
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 22-ին ժամը 12:15-18:00-ն կդադարեցվի Ստեփանավան քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: