Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաջողված է անվանել սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Իրանի հետ անցկացված խորհրդակցությունները։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մենք իրանական պատվիրակության հետ միջնորդների միջոցով մասնակցեցինք երկարատև բանակցությունների։ Միջնորդները ողջ օրվա ընթացքում փոխանցումներ էին իրականացնում կողմերի միջև», — նշել է նա։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչի խոսքով՝ բանակցությունների հերթական փուլն ավարտվել է հաջողությամբ։ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ հետագա շփումները կլինեն կառուցողական և հեռանկարային՝ հավելելով, որ միջնորդները կշարունակեն աշխատանքը։