Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներ
Ռուսական զորքերը կրկին հարձակվել են Զապորոժիեի «Ամստոր» առևտրի կենտրոնի վրա՝ վերջին հինգ օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ, հայտնել է Զապորոժիեի ռազմական վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինը։
«Հերթական թշնամական հարվածը առևտրի կենտրոնին։ Այս անգամ՝ Հարավային միկրոշրջանում», — գրել է նա։ Հայտնի է, որ հարձակման հետևանքով երկու մարդ վիրավորվել է։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ երեքշաբթի երեկոյան ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել քաղաքին։ Նրա խոսքով՝ հարվածների տակ են հայտնվել մեքենաները քաղաքի Կիևյան շրջանում, ինչի հետևանքով կա զոհ և վիրավորներ։