Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհանները
Մամուլ

Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Հոկտեմբերի 25-ին Տավուշի մարզի երկու համայնքում՝ Դիլիջանում եւ Իջեւանում, կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ` համամասնական ընտրակարգով։ Արդեն ավարտվել է ավագանու թեկնածուների առաջադրումը, թեկնածուների գրանցումը կավարտվի սեպտեմբերի 25-ին։ Դիլիջանում ավագանու համամասնական ընտրություններին կմասնակցի 3 քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը եւ «Հանրապետություն»-ը, իսկ Իջեւանում՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը եւ «Ինքնիշխան Հայաստան»-ը։

Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացա, որ Իջեւանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացրել է թեկնածուների 51 անձից բաղկացած ցուցակ, որը գլխավորում է Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Այդ ցուցակի 2-րդ համարը Իջեւան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ղալթախչյանն է, 3-րդ տեղում Գանձաքարի բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Վարդիթեր Իսկանդարյանն է։ Իջեւանի ավագանու ընտրություններին «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը (նախագահ` Դավիթ Սանասարյան) ներկայացրել է թեկնածուների 15 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է անկուսակցական, ինքնազբաղված, 1999թ․ ծնված Լեւոն Վարդապետյանը։ Ցուցակի 2-րդ եւ 3-րդ տեղերում ուսանողներ են` 2008-ին ծնված Մելինե Պողոսյանը եւ 2005-ին ծնված Գարի Աղբալյանը։ Նրանք, ինչպես նաեւ ցանկը գլխավորող Լեւոն Վարդապետյանը, Իջեւան համայնքի ամենամեծ բնակչությունն ունեցող գյուղի՝ Աչաջրի բնակիչներ են։ Ի դեպ, Աչաջրի բնակիչ է նաեւ ՔՊ ցուցակի 2-րդ համար Կարեն Ղալթախչյանը, որը նախկինում եղել է այդ համայնքի ղեկավար։

«Ինքնիշխան Հայաստանի» ավագանու թեկնածուների 15 հոգանոց ցուցակում միայն մեկն է 1966 թվականին ծնված, եւս մեկը՝ 1999 թվականին, մյուսներն ավելի երիտասարդ են: Համոզված եմ, որ Իջեւանում ընտրական պայքարը բավականին պասիվ է լինելու։ Ընտրական պայքարն ավելի թեժ է լինելու Դիլիջանում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացրել է ավագանու թեկնածուների 40 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Դիլիջան համայնքի գործող ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Ցուցակի 2-րդ համարը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արման Բազինյանն է, 3-րդ տեղում Դիլիջանի թիվ 4 դպրոցի ուսուցչի օգնական Քրիստինե Շահնազարյանն է։ «Ապրելու երկիր» կուսակցությունը Դիլիջան համայնքում ներկայացրել է ավագանու 11 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Վարդան Ավագյանը, որն այժմ Դիլիջանի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է: Ցուցակի 2-րդ համարը ներկայում համայնքի ավագանու անդամ, անհատ ձեռներեց Սարգիս Սահակյանն է, 3-րդ տեղում անհատ ձեռներեց Նելլի Ամիրյանն է:

«Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է թեկնածուների 12 հոգանոց ցանկ, որը գլխավորում է ներկայում համայնքի ավագանու անդամ Նունե Սանթրոսյանը։

Ցանկի 2-րդ տեղում «Գրին Ռոք» ընկերության վարորդ Նորայր Դավթյանն է, 3-րդ տեղում՝ անհատ ձեռներեց Գեղեցիկ Բադալյանը։ Նունե Սանթրոսյանը Դիլիջան համայնքի ավագանու նիստերում, որպես կանոն, կողմ է քվեարկում համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանի առաջարկներին, ուստի նա, կարելի է ասել, հարում է ՔՊ-ին, ինչպեսեւ սպասելի էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչից։ «Գրին Ռոք» ընկերությունը, որտեղ վարորդ է աշխատում այդ ցուցակի 2-րդ համար Նորայր Դավթյանը, սերտ համագործակցում է Դիլիջանի համայնքապետարանի, համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ։ Ընկերությունը Դիլիջանում մի շարք շինարարություններ է իրականացնում։ Այնպես որ, ՔՊ-ին ձայն տալ, թե «Հանրապետությանը»` նույնն է: