Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինի
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի թիվ 14-ից 41, Լեփսիուսի 5-րդ փողոցի 8/4 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։