ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»
Հասարակություն

Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում

Հայաստանի Անկախության օրվա պետական միջոցառումների շուրջ քննարկումները չեն դադարում։ Իհարկե, ևս մեկ-երկու օր, և այս թեման էլ շատ ուրիշ, սրանից ավելի կարևոր ու ավելի օրակարգային թեմաների նման կլռի, բայց առայժմ հասարակությունը չի հանգստանում: Որոշել են մզելով քամել թեման:

Այսպես. 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների համար պետությունը հատկացրել է 1.327 միլիարդ դրամ։ Քննարկվում է ո՛չ թե ինչու այդքան գումար սոցիալ-տնտեսական ծանր վիճակում ու սոցիալական աջակցությունները կրճատելու ֆոնին, այլ այն, թե ինչու են երգիչներին այդքան մեծ հոնորարներ տվել:

Օպերային երեք կատարողներ էլ «բոլորը վերցրին՝ ես ինչու չվերցնեմ տրամաբանությամբ», ստացել են 2.7 միլիոնական հոնորար։

Հիմա հնչում են իրարամերժ կարծիքներ:

Նկատենք, որ, հրապարակված տվյալների համաձայն, օրինակ՝ Թաթա Սիմոնյանը, բեմում 8 րոպե գտնվելու համար վերցրել է 20 միլիոն դրամ, Արման Հովհաննիսյան՝ ավելի քան 17 միլիոն, Ռոլանդ Գասպարյանն՝ ավելի քան 9 միլիոն, Սարո Թովմասյանը՝ 8, իսկ  Իվետա Մուկուչյանը և Արամ MP3-ին համաձայնել են երգել ավելի «էժանով»՝ 5 մլն. դրամ:

Ոմանք քննադատում են, թե ինչո՞ւ են այս արտիստներն գումար վերցրել առհասարակ. չէ՞ որ ելույթ են ունենում երկրի անկախության տոնին նվիրված միջոցառմանը, ու այդ տոնը նաև իրենցն է:

Ոմանք էլ այն կարծիք են, թե՝ բա դա է նրանց աշխատանքը՝ պետք է վերցնեն, բա հո սոված չե՞ն մնալու։

Մարդկանց այս տրամբանությամբ, կարելի է մտածել, որ եթե Անկախության տոնին հրավիրված չլինեին՝ սովից մեռնելու էին... ինչևէ:

Մյուսները կարծում են, որ այդ երգիչներն ընդհանրապես չպետք է երգեին՝ ո՛չ փողի դիմաց, ո՛չ առանց փողի, քանի որ միջոցառումը, իրենց գնահատմամբ, կազմակերպվել է հայկական պետությունը հանձնելու մեջ մեղադրվող իշխանության նախաձեռնությամբ:

Հիմա սրանց հերթով անդրադառնանք.

Նախ, որպես դիտարկում, նշենք, որ նախկինում Անկախության օրվա միջոցառումներին արտիստներ հանդես են եկել նաև ամբողջովին անվճար։ Օրինակ՝ 2014 թվականին նման հայտարարություն պաշտոնապես արվել է։ Նմանապես, 2020 թվականին Անկախության օրվա առթիվ ստեղծված «Հերոս տղերք» ոչ կոմերցիոն նախագծի մասնակիցները, ըստ հրապարակված տեղեկության, աշխատել են անվճար։

Այսինքն՝ անվճար մասնակցելու նախադեպ կա։

Ու բացի այդ, վարձատրության պարագայում՝ 8 րոպեի համար վերցրել են ոչ թե 20 մլն, ու նույնիսկ 5 մլն՝ այլ ավելի քիչ, օրինակ 100-150 հազար դրամ, իսկ առանձին դեպքերում՝ 50 կամ 100 հազար դրամ։

Այսօր արդեն խոսում ենք միլիոնների մասին։ Գուցե ժամանակներն են փոխվել, կյանքը թանկացել է, բայց իրականում հարցը թվերի մեջ չէ, այլ բարոյականության:

Արտիստն իրավունք ունի փող վերցնելու, բայց հարցն այն է, որ Անկախության օրը սովորական կորպորատիվ միջոցառում չէ։ Այն օրն է, որի մասին մենք խոսում ենք դպրոցներում, ընտանիքներում, հրապարակներում։ Այն օրն է, որի խորհրդանիշներով սերունդներ են մեծացել, որի համար մարդիկ կյանք են տվել։

Ու հենց այստեղ է առաջանում բարոյական ընտրության հարցը։

Սա արժեքային ընտրություն է։ Հատկապես երբ կան մարդիկ, որոնք նույն պետությունից գումար վերցնելու փոխարեն կարող են նույն օրը, նույն երկրի համար, նույն մարդկանց առաջ երգել՝ պարզապես որպես նվեր։

Օրինակ՝ Սիրուշոն, Գայա Արզումանյանը, Հրանտ Թոխատյանը, Լևոն Հարությունյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Սաֆարյանը ու  էլի շատ ուրիշներ, իշխանությունների առաջարկով ելույթ կունենայի՞ն: 

Պատասխանը, իհարկե, յուրաքանչյուրի փոխարեն ասել չեմ կարող։ Բայց կարծում եմ, որ նրանք կարող էին Անկախության օրը սեփական միջոցառումը կազմակերպել՝ առանց պետական փողի, առանց իշխանության հարթակի, առանց հոնորարի։ Եվ նրանցից շատերը նման բաներ արել են։

Սա է իրական արտիստների ու շոու բիզնեսով զբաղվողների տարբերությունը: Միլիոնները միայն որպես հոնորար դիտարկելու սահմանն ավարտվում է այնտեղ, որտեղից սկսվում է արժեքների պահպանման հարցը:

Որովհետև արտիստ լինելը միայն բեմ բարձրանալը, երգելը և դրա դիմաց գումար ստանալը չէ։ Երբեմն արտիստին հենց իր ընտրությունն է բնորոշում՝ ինչի դիմաց է նա պատրաստ բեմ բարձրանալ, իսկ ինչի դիմաց՝ ոչ։

Անկախության օրը գուցե հենց այդ օրերից մեկն է, երբ այդ տարբերությունը ջրի երես է ելնում։

Հարցը ոչ թե քո հոնորարի չափն է, այլ՝ ինչ արժեք ես դնում քո մասնակցության վրա։ 

Եվ գուցե հենց այստեղ է շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը։

Արմինե Մկրտումյան