Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9․50-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որը ցանկանում է ինքնասպանություն գործել։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Շենգավիթի համայնքային ոստիկանների օպերատիվ և արդյունավետ գործողությունների արդյունքում Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդը հայտնաբերվել է և կանխվել է նրա ինքնասպանության փորձը։
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։