Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհ
Հորմուզի նեղուցում MV Cape Dao բեռնատար նավին արկերի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է։
Այս մասին հաղորդում է Hindustan Times թերթը։
Տեղեկության համաձայն՝ Անտիգուա և Բարբուդայի դրոշի ներքո նավարկող նավը ԱՄԷ-ի Մինա Սաքրա նավահանգստից Հորմուզի նեղուցով, Օմանի ափերի մոտով, ուղևորվում էր Հնդկաստան։
Նավում եղել է 28 մարդ, որոնցից 20-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Զոհվածը Հնդկաստանի քաղաքացի էր։ Անձնակազմի մյուս անդամները տարհանվել են։
Նավին հարվածող կողմի վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում։