ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսը
Հասարակություն

Զինծառայողին չեն զորացրել

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել զինծառայող Ա. Գրիգորյանի իրավունքների պաշտպանությամբ:

Հիշեցնենք, որ վերջինս դեռևս 2015 թ. սեպտեմբերի 1-ին զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը ՝ ՀՀ ՊՆ N զորամասում իր զբաղեցրած պաշտոնից ՀՀ ԶՈւ պահեստազոր արձակելու խնդրանքով, որի վերաբերյալ մինչ օրս որևէ պատասխան չի ստացել:

Նախ Ա. Գրիգորյանը, ապա՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերոնշյալ զեկուցագրին ընթացք տալու հարցով դիմել են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին: Պատասխան չստանալով՝ 2015 թ. նոյեմբերի 24-ին Կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին՝ ՀՀ Պաշտպանության նախարարության անգործությունը վերացնելու պահանջով:

Վերոնշյալ գրությունը ևս անպատասխան է մնացել, որից հետո 2016 թ. հունվարի 16-ին Ա. Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանը տրամադրելուն պարտավորեցնելու մասին՝ վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, որի համաձայն՝ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: ՀՀ Պաշտպանության նախարարությունը 2016 թ. փետրվարի 29-ի հայցադիմումի պատասխանում նշել է, որ համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ և 11-րդ կետերում նշված և պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետ չունեցող, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման ենթակա զինծառայողները փոխհատուցում են ուսման հետ կապված ծախսերը՝ Կառավարության սահմանած կարգով», հետևաբար՝ Ա. Գրիգորյանը ենթակա է զորացրման՝ սպայական դասընթացում ուսանելու հետ կապված փոխհատուցման ենթակա 2.632.912 դրամ գումարը վճարելու դեպքում: Համաձայն չլինելով ներկայացված գումարի չափի հետ՝ Ա. Գրիգորյանը, այնուամենայնիվ, վճարել է գումարը՝ հույս ունենալով, որ դրանով հարցը վերջնականապես կլուծվի:

Նշենք, որ Ա. Գրիգորյանը ՀՀ ՊՆ ներկայացրած գումարը ձեռք է բերել վարկային եղանակով 2016 թ. մարտի 21-ին, մի քանի օր անց արդեն նշանակված է վարկի առաջին մարման օրը, բայց Ա. Գրիգորյանը շարունակում է իր ծառայությունը, նրա զորացրման վերաբերյալ հրաման դեռևս չի տրվել: Հավելենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը խնդրի վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, սակայն գերատեսչության համապատասխան բաժնում հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ