Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխան իրավունքներին, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնակից է, և այլ չափանիշների աստիճանական անցումը տարբեր ոլորտներում չի համապատասխանի ԵԱՏՄ չափանիշներին։
«Հենց սա նկատի ունենք, երբ ասում ենք, որ շատ կարևոր է ընտրություն կատարել, և շատ կարևոր է, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը հակասության մեջ չմտնի այս կարևոր՝ բոլորիս համար ինտեգրացիոն միավորման կանոնների, նորմերի և սկզբունքների հետ»,- ընդգծել է նա։