Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհով
Ուզբեկստանը ստեղծել է առանձին աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Նախիջևանից դեպի Թուրքիա երկաթուղու կառուցմանը մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի նախարար Իլհոմ Մախկամովը։ Առայժմ խոսքը նախագծի գնահատման մասին է, սակայն Տաշքենդն այն արդեն դիտարկում է գերատեսչությունների մակարդակով։
Նախարարի խոսքով՝ նախագահ Շավքաթ Միրզիյոևի արտասահմանյան այցերից հետո մի շարք ուղղություններով հանձնարարականներ են տրվել։ Դրանց թվում են Կասպից ծովի ենթակառուցվածքների օգտագործումը, լաստանավերի ձեռքբերումը և Ադրբեջանի տարածքում երկաթուղու շինարարությանը հնարավոր բաժնեմասնակցությունը։
Յուրաքանչյուր հարցով առանձին աշխատանքային խումբ է աշխատում։