Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Ռուսաստանը շարունակում է բաց լինել Ուկրաինայում խաղաղ կարգավորման համար, սակայն կարծում է, որ անհրաժեշտ է ձգտել հակամարտության ամբողջական կարգավորմանը, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարի։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս կերպ նա մեկնաբանել է Կիևի հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինան համաձայն է լիակատար և անհապաղ հրադադարի։
«Մենք բաց ենք խաղաղ կարգավորման գործընթացի համար, սակայն կարծում ենք, որ պետք է ձգտել խաղաղության, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարի։ Մեր այս դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Լրագրողները նաև խնդրել են գնահատել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, որը կոշտ ձևով արտահայտվել էր Մոսկվա մեկնելու հնարավորության մասին։ Ինչպես նշել է Պեսկովը, հարևան երկրի ղեկավարը միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց։