Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ադրբեջանցիները գլուխները պատին են տվել. Արսեն Բաբայանը` չստացված ասուլիսի մասին

ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախ ասեմ, որ երբ մեզ առաջարկվեց ասուլիս (հայտարարություն) ունենալ մամուլի համար, մենք տվեցինք համաձայնություն։ Հետո մեզ տեղեկացրեցին, որ Ադրբեջանական պատվիրակությունն իմացել է այդ մասին և «պահանջել» է ռուսական կողմից, որ մենք ասուլիս չտանք։ Իհարկե, ինչպես ասում են, մենք պատասխանեցինք, որ ադրբեջանական պատվիրակությումը, մեղմ ասած, գլուխը պատին է տվել։ Ստացվեց այնպես, որ նիստի օրակարգի համաձայն ադրբեջանցիների խորհրդարանի նախագահի ելույթը մեր ասուլիսից ու Էդուարդ Շարմազանովի ելույթից առաջ էր, ինչը, բնականաբար, մեծ խաղաթուղթ էր մեր ձեռքում։ Դե նախ իրենց նախրապանը… կներեք, խորհրդարանի նախագահը, ելույթ ունեցավ ու հայտնի բարբաջանքն արտասանեց, թե իբր մենք ենք հարձակվել ու իրենք էլ պաշտպանվել են։ Ելույթից հետո անգամ ծափահարություններ եղան, Ինդոնեզիայի պատվիրակությունից։ Այդ ժամանակ, բնականաբար, նախապես պատրաստված ելույթում Շարմազանովը փոփոխություններ արեց։ Իրենց ելույթին հաջորդում էր ընդմիջումը, որի ընթացքում մեր ասուլիսն էր (հայտարարություն), իսկ ընդմիջումից հետո՝ մեր ելույթը, որը, ինչպես արդեն ասեցի, Շարմազանովը համեմեց կծու, բայց փաստացի իրականության ամրապնդմամբ։

Ասուլիսը սկսվեց, մի քանի տասնյակ տեսախցիկներ, նախ հայտարարություն մամուլի համար, որից հետո առանձին մի քանի հարց։ Հայտարարության ընթացքում ազիկների ագենտը կողքս էր, ձայնագրում էր, հենց ավարտվեց՝ վազեց նախրապանի մոտ (նորից սխալ ասեցի անունը, բայց դե արդեն գիտեք ում մասին է)։ Ընդմիջումն ավարտվեց, մտանք դահլիճ ազեր նախրագահը փրփրած էր, աչքերն էլ անդադար փախցնում էր (հա, բան հիշեցի, Բուլբուլօղլուն էլ էր եկել), Բուլբուլն էլ անհասկանալի ժպիտով փորձում էր նախրապահագանին հանգստացներ, չէր ստացվում։ Նիստը սկսվեց, խոսքը տրվեց Շարմազանովին ու ելույթում արդեն Շարմազանովը հայտնի no pasaran-ը ցույց տվեց։ Բոլորը ծափահարում էին, նույնիսկ Ինդոնեզիան (շատ բարի ազգ են, ով ինչ ասի՝ իրենք ծափ տվող են) բացի, դե գիտեք, մեր ազիկներից։

Հասանք հաջորդ ընդմիջմանը, ծիտիկներս ասեցին, որ ազերսկի պրեդստավիծելը որոշել է ասուլիս տալ, արդեն ծիծաղելի էր։ Դե ես էլ, որպես արդեն հայկական կողմի ագենտ գնացի մամուլի ներկայացուցիչների մոտ, որտեղ պիտի ասուլիսը լիներ։ Մարդ չկար, մեկ հոգի արարողակարգից, երկուսը՝ անվտանգությունից։ Սպասեցի մի քանի րոպե ու եկավ մեր ազերիկը։ Էն ագենտն էլ էր եկել, որ Շարմազանովի ժամանակ ձայնագրում էր։ Մի խոսքով հաջողացրեցին երեք լրագրող գտնել ու մեկ տեսախցիկով օպերատոր։ Եկավ, սկսեց խոսել… ձայնը չի լսվում։ Ես բարձրաձայն խնդրեցի, թե չի կարելի այսպես, սա ի՞նչ վերաբերմունք է, բարձրախոսը միացրեք։ Ռուսական կողմի ներկայացուցիչն ասեց, որ ձայնով զբաղվող մասնագետն արդեն գնացել է։ Ազիկն էլ իրեն չկորցրեց, շարունակեց միկրոֆոնի դիմաց կանգնել ու խոսել (նկարը տեսել եք)։ Ես մոտ էի, կարողացա լսել, նորից հին երգն էր, թե հայերը վատն են, մեզ ծեծում են։ Ես սկսեցի լսելի ձայնով ծիծաղել, ազիկ ագենտն իրար խառնվեց…

Մի խոսքով մի քանի րոպե խոսեց ու գնաց։ Բայց այսքանով չավարտվեց պատմությունը։ Հաջորդիվ պատվիրակությունների պաշտոնական ճաշն էր, որի տեղը չէի հասցրել ճշտել։ Մտածեցի, որ հիմա կտեսնեմ ուր են գնում պատվիրակությունները ու հետները կգնամ։ Առաջին պատվիրակությունը, որ դիմացս դուրս եկավ, նորից ազրեստանն էր իրենց նախրագահով։ Ասի լավ, սրանցից գոնե մի օգուտ ստանամ, գնամ հետևներից տեղը գտնեմ։.Հեռախոսով ինչ-որ բան կարդալով հետևներից գնացի, մտա դահլիճ, նստեցի սեղանի մոտ, հեռախոսս անջատեցի, գլուխս վեր բարձրացրեցի ու տեսա ի՞նչ. բոլորն ինձ են նայում հարցական դեպքով, պարզվեց նստել եմ պաշտոնական հանդիպումների սեղանի շուրջ, որտեղ հենց այդ պահին ադրբեջանը երկկողմ հանդիպում է սկսում կամ տաջիկների կամ ղազախների հետ արդեն չեմ հիշում։

Մի խոսքով, ժպտացի, կանգնեցի, ասեցի բարի ախորժակ ու գնացի։

Ազիկները երևի մինչև հիմա մտածում են, թե էդ ի՞նչ դիվերսիա արեցի ես, ինչի՞ էի գնացել իրենց երկկողմին ու մի բան էլ բարի ախորժակ ասում։ Դե արի ու բացատրի, որ ընդամենը սոված էի…»: