Մոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցը
Մոտ 80 երկիր հինգշաբթի պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցը և դատապարտել Իրանին ու նրա դաշնակից հութիներին տարածաշրջանում իրականացված հարձակումների, ինչպես նաև միջազգային առևտրի խաթարման և էներգետիկ անվտանգության սպառնալիքի համար։
«Հորմուզի նեղուցում Իրանի գործողությունները շարունակում են սպառնալ միջազգային անվտանգությանը, ինչպես նաև նավագնացության իրավունքներին ու ազատությանը»,- հայտարարել է Բահրեյնի արտգործնախարար Աբդել Լատիֆ բին Ռաշիդ ալ-Զայանին, որը ՄԱԿ-ում ընթերցել է համատեղ հայտարարությունը, հաղորդում է Reuters-ը։
«Մենք նաև վճռականորեն դատապարտում ենք հութիների՝ Եմենում հակամարտությունը վերսկսելու որոշումը, նրանց շարունակվող հարվածները Սաուդյան Արաբիային և Կարմիր ծովում անխոհեմ հարձակումները»,- ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթուղթն աջակցել են Պարսից ծոցի արաբական պետություններն ու առաջատար արևմտյան տերությունները։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հութիների առաջխաղացումը դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց միայն կավելացնի միջազգային նավագնացության, ծովային անվտանգության և համաշխարհային առևտրի ռիսկերը։