Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․

««ԶԵԿՈՒՅՑ», ՈՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՏԵԼ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԻՍԿ Ո՞Վ Է ԴԱՏԱՎՈՐԸ

Այսօր հրապարակվել է մի «զեկույց», որը հավակնում է ոչ միայն գնահատել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքն ու կառավարումը, այլև փաստացի դատ ու դատաստան տեսնել նրա բարձրագույն իշխանության հարցում, ապօրինի հռչակել եկեղեցական մարմիններ և առաջարկել այդ իշխանության վերաձևավորման ճանապարհ։

Մայր Աթոռն արդեն իսկ որակել է այն որպես՝ հակասահմանադրական, հակականոնական և անօրինական (Մանրամասները՝ մեկնաբանությունում)։

Եկե՛ք քննենք․

1․ Միայն այդ «զեկույցի» վերնագիրն արդեն բավական խոսուն է․

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին»։
2․ Այստեղ Եկեղեցում «ճգնաժամի» առկայությունը ոչ թե քննության ենթակա հարց է, այլ նախապես հաստատված ելակետ, իսկ այդ «ճգնաժամի» պատճառը նույնպես նախապես որոշված է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեությունը։ Այսինքն՝ հենց վերնագրում արդեն տրված է և՛ «ախտորոշումը», և՛ մեղավորը, իսկ ընթերցողին մնում է առաջնորդվել նախապես կառուցված այդ շրջանակով։
3․ Ավելին՝ «զեկույցը» չի սահմանափակվում Եկեղեցու վերաբերյալ մտահոգություններ կամ քննադատություն արտահայտելով։ Այն հավակնում է տալ կանոնական բնույթի դատողություններ, եկեղեցական մարմիններ հռչակել ապօրինի, որոշ արարքներ համարել Կաթողիկոսի հետագա գահակալության հետ անհամատեղելի և, ի վերջո, առաջարկել Եկեղեցու բարձրագույն իշխանության փոփոխության ճանապարհ։
4․ Այսպիսով, գործ ունենք ոչ միայն Եկեղեցու վերաբերյալ կարծիքների ժողովածուի, այլ մի «փաստաթղթի» հետ, որը, Եկեղեցու կանոնական իրավասու մարմիններից դուրս կանգնած, հավակնում է Եկեղեցու ներսում որոշելու օրինականն ու ապօրինին և դրանից բխեցնելու նրա բարձրագույն իշխանությանը վերաբերող հետևություններ։
5․ Եվ հենց այստեղ պետք է կանգ առնել ու հարցնել․ Իսկ ո՞վ է դատավորը։
6․ Ո՞վ է այս փաստաթղթի հեղինակներին կամ նախաձեռնողներին տվել Հայ Առաքելական Եկեղեցու անունից որոշելու՝ որն է Եկեղեցու կանոնական կարգը, որ մարմինն է օրինական կամ ապօրինի, Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարո՞ղ է շարունակել գահակալությունը, թե՞ ոչ, և ինչ ընթացակարգով պետք է լուծվի Եկեղեցու բարձրագույն իշխանության հարցը։
7․ Ո՞ր եկեղեցական մարմինն է նրանց այդպիսի լիազորություն տվել։ Ո՞ր ժողովն է նրանց հանձնարարել քննել Եկեղեցու բարձրագույն իշխանության օրինականությունը։ Եվ, առհասարակ, ինչպե՞ս է ինքն իրեն նման իրավասություն վերագրած խումբը վերածվում Եկեղեցու կանոնական կարգի դատավորի։
8․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետական գերատեսչություն, հասարակական կազմակերպություն կամ քաղաքական կուսակցություն չէ, որի ղեկավար մարմինների օրինականությունը կարելի է որոշել դրսից կազմված «զեկույցով»։
9․ Եկեղեցական իշխանությունն իրականացվում է Եկեղեցու ներսում՝ նրա նվիրապետական, կանոնական և ժողովական կարգով, այլ ոչ թե նրան դրսից պարտադրվող կառուցակարգերով։
10․ Եկեղեցին ունի իր նվիրապետական կարգը, կանոնական իրավունքը, ժողովական մարմիններն ու եկեղեցական իշխանության իրականացման սեփական կարգը։ Եվ որևէ անձ կամ խումբ չի կարող ինքն իրեն շնորհել եկեղեցական դատավորի իրավասություն, ապա սեփական մեկնաբանությունները ներկայացնել որպես Եկեղեցու համար պարտադիր «կանոնականություն»։
11․ Այլապես Եկեղեցու համար «կանոնականություն» են սկսում սահմանել նրանք, ովքեր Եկեղեցուց նման իշխանություն երբևէ չեն ստացել։
12․ Ուստի այս զեկույցի հրապարակումից հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չի հայտնվել ամբաստանյալի աթոռին։ Ընդհակառակը՝ քննության առարկան հենց զեկույցն է։
13․ Քննության ենթակա են դրա հեղինակների հավակնած իրավասությունը, կիրառված մեթոդաբանությունը, «փաստերի» ընտրությունն ու ներկայացումը, աղբյուրների օգտագործումը, եկեղեցական կանոնների մեկնաբանությունը, պատճառահետևանքային կապերը և, ի վերջո, այն «լուծումը», որին քայլ առ քայլ տանում է ամբողջ «զեկույցը»։
14․ Բայց քննության ենթակա է նաև ավելի հիմնարար մի բան՝ այն ելակետը, որով այս «զեկույցը» ինքն իրեն իրավունք է վերապահում Եկեղեցու սեփական կանոնական կարգից դուրս կանգնելով՝ դատելու այդ կարգը, վերասահմանելու օրինականությունն ու ապօրինությունը և Եկեղեցուն առաջարկելու իր բարձրագույն իշխանության վերակազմավորման ճանապարհ։
15․ Եվ խնդիրը միայն ինքնակոչ դատավորի իրավասությունը չէ։ Խնդիրը նաև նրա «դատավճիռն» է՝ որպես փաստ ներկայացված պնդումներով, սոցցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա շարադրված վիճահարույց մեղադրանքներով, եկեղեցական կանոնների կամայական մեկնաբանություններով և դրանցից բխեցված կանխորոշված եզրահանգումներով՝ ընդհուպ մինչև եկեղեցական մարմինն ապօրինի հռչակելն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետագա գահակալությունը «անհամատեղելի» համարելը։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ․ Խնդիրն այն չէ, թե Հայ Առաքելական Եկեղեցին ունի՞ ներքին խնդիրներ և բարեկարգության կարիք, թե՞ ոչ։ Եկեղեցու ներքին խնդիրների քննությունն ու անհրաժեշտ բարեկարգությունների իրականացումը նրա իսկ կանոնական մարմինների իրավասության տիրույթում են։ Սկզբունքային հարցն այլ է՝ ՀՀ գործադիր իշխանությունն ունի՞ իրավասություն պետական հանձնարարությամբ կազմելու մի «զեկույց», որով գնահատվում է Եկեղեցու ներքին կանոնական կյանքը, որոշվում են նրա «ճգնաժամի» պատճառները և առաջարկվում նրա ներքին կառավարման ու «բարեփոխման» ճանապարհային քարտեզ։ Եթե նման իրավասություն չկա, ապա նույնիսկ իրական եկեղեցական խնդիրների առկայությունը չի կարող ինքնին օրինականացնել պետական միջամտությունը դրանց կանոնական լուծմանը։

Եկեղեցին չի կարող հայտնվել ինքնակոչ դատավորների ամբաստանյալի աթոռին միայն այն պատճառով, որ նրանք իրենց դատողություններին «զեկույցի» ձև են տվել։ Եկեղեցու կանոնական կարգը չի ստեղծվում զեկույցներով, չի վերաձևվում արտաքին նախաձեռնությամբ և չի ենթարկվում ինքնակոչ դատաստանի, իսկ եկեղեցական իշխանությունը ինքնահռչակմամբ չի ձեռք բերվում։

Հետևաբար նախքան Եկեղեցուն «օրինականության» դասեր տալը՝ հարկ է պատասխանել ամենապարզ հարցին․ ո՞վ է ձեզ դատավոր կարգել Եկեղեցու վրա»։