300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ
Մամուլ

Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Երեկ հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ ծավալուն զեկույցը, որը խմբագիր Փաշինյանի հոդվածներից ոչնչով չի տարբերվում. մեկ բաժակ ջրում փոթորիկ, անհիմն պնդումներ, մերկապարանոց հայտարարություններ։ Փաշինյանը, հերթական անգամ գերազանցելով իր սահմանադրական լիազորությունները եւ փորձելով եկեղեցու իր մոդելը ձեւավորել, իրականում մեկ նպատակ է հետապնդում՝ Վեհափառի հեռացումը։

Զեկույցը պատվիրել էին վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, սակայն տողերի արանքից ակնհայտ երեւում է Փաշինյանի ձեռագիրը, անգամ՝ բառապաշարը։ Զեկույցում Հայ առաքելական եկեղեցում առկա իրավիճակը բնորոշվում է որպես «ճգնաժամ», եւ առաջարկվում է դրա հաղթահարման հինգ քայլ՝ բարենորոգման գործընթացի մեկնարկից մինչեւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացում, եկեղեցու միասնական կանոնադրության ընդունում եւ նոր կաթողիկոսի ընտրություն։ Ավելի քան 70 էջանոց փաստաթղթում Գարեգին Բ-ին հետեւողականորեն անվանում են ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոս, այլ Հայ առաքելական եկեղեցու «փաստացի պետ»՝ ճիշտ նույն լեքսիկոնը, որը կիրառել են Փաշինյանն ու իր ՔՊ-ականները։

Նշվում է, թե չեն վիճարկում Հայ առաքելական եկեղեցու դավանաբանական հիմքերը, սրբազան ավանդությունն ու կանոնական կարգը եւ իրենց նպատակը համարում են ենթադրյալ խախտումների փաստագրումն ու դրանց լուծման ուղիներ առաջարկելը։

Եկեղեցում առկա «ճգնաժամը» նկարագրվում է 16 հիմնական ուղղությամբ։ Դրանց թվում նշում են կուսակրոնության ուխտի եւ բարեվարքության պահանջների ենթադրյալ խախտումները, կաթողիկոսի կողմից հոգեւորականների նկատմամբ կամայական հետապնդումները, ֆինանսական ոչ թափանցիկությունը, ազգակցական ձեռնադրություններն ու նշանակումները, եկեղեցու «քաղաքականացումը», «արտաքին ազդեցությունները», եկեղեցական կառավարման մարմինների աշխատանքի խափանումը, սփյուռքի թեմերում պառակտումները, եկեղեցապատկան գույքի տնօրինման խնդիրները։

Կուսակրոնության ուխտը խախտելու եւ զավակ ունենալու մասին հայտարարություններն էլ հիմնավորում են մամուլի հրապարակումներով, ինչպես նաեւ՝ գործող նախկին հոգեւորականների հայտարարություններով։ Զեկուցագիրների ամենահզոր «փաստարկն» էլ թերեւս այն է, որ Վեհափառը հրապարակայնորեն չի հերքել իր հասցեին հնչած այս պնդումները։ Հիշենք, որ 2026-ի հունիսին անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ Վեհափառը միայն հայտարարել էր, որ եկեղեցականին վերագրվող հանցանքը կամ մեղքը պետք է քննվի համապատասխան եկեղեցական ատյանում։ Փաստաթղթի հեղինակները կուսակրոնության ուխտի ենթադրյալ խախտումը ներկայացնում են որպես Գարեգին Բ-ի պաշտոնավարման հարցը բարձրացնելու հիմնավորումներից մեկը։
Զեկույցի ծավալուն հատվածներից մեկն էլ վերաբերում է եկեղեցու կառավարմանը եւ ֆինանսներին։ Այստեղ կա պնդում, որ եկեղեցու ֆինանսական գործունեությունը բավարար չափով թափանցիկ չէ, նվիրատվությունների եւ գույքի տնօրինման վերաբերյալ ամբողջական հրապարակային հաշվետվություններ չկան, վերահսկողական մեխանիզմները պատշաճ չեն գործում, իսկ կաթողիկոսի գործունեությունը բնորոշում են «կլանային» բառով։ Իբրեւ հիմնավորում՝ հեղինակները մատնանշում են կաթողիկոսի ազգականների եւ նրա ծննդավայրի հետ կապ ունեցող անձանց ձեռնադրությունների ու նշանակումների դեպքերը։ Զեկույցում Գարեգին Բ-ին եւ նրա ընտանիքի անդամներին մեղադրում են նաեւ Հայ առաքելական եկեղեցին Հայաստանում «արտաքին ազդեցությունների տարածման համար» օգտագործելու մեջ։

Զեկույցի 10-րդ կետը կառավարման մարմինների գործու­նեությանն է վերաբերում, նշվում է, որ 27 տարի Ազգային-եկեղեցական ժողով չի գումարվել, եւ որ իբր դրանով խափանվել է Եկեղեցու գերագույն մարմնի՝ Ազգային-Եկեղեցական ժողովի գումարումը՝ եկեղեցին դնելով միահեծան կառավարման հիմքի վրա։ Միաժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Ազգային-եկեղեցական ժողով նախատեսվում էր անցկացնել 2019-ին, ապա այն տեղափոխվել է 2020-ի նոյեմբեր, սակայն չի կայացել համավարակի եւ 44-օրյա պատերազմի պատճառով։ Մերկապարանոց մեղադրանքների շարքում նշվում է նաեւ, թե տարիներ ի վեր եկեղեցապատկան կամ եկեղեցու տնօրինմանը հանձնված գույքն օգտագործվել է ոչ նպատակային՝ լքվել է կամ օգտագործվել բիզնես նպատակներով։
Զեկույցն առաջարկում է եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ. առաջարկվող հաջորդականությունը՝ գործող կաթողիկոսի հեռացումից մինչեւ եկեղեցու կառավարման նոր համակարգի ձեւավորում եւ նոր կաթողիկոսի ընտրություն։

Առաջարկվում է Գարեգին Բ-ին «հանգստի կոչել»։ Առաջին քայլով առաջարկվում է ստեղծել բարենորոգման համակարգող խումբ՝ հոգեւորականների եւ աշխարհականների մասնակցությամբ, որը պետք է քննարկումներ կազմակերպի թեմերում եւ ծխական համայնքներում, ինչպես նաեւ՝ խորհրդակցություններ անցկացնի սփյուռքի թեմերի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքությունների հետ։
Երկրորդ քայլն անմիջականորեն վերաբերում է Գարեգին Բ-ին։ Վերը նշված կանոնական «օրինազանցությունների» հիմքով կաթողիկոսին առաջարկվում է հեռանալ, երկրորդ քայլով առաջարկվում է Գարեգին Բ-ի հեռացումից հետո Եպիսկոպոսաց ժողովում ընտրել կաթողիկոսական տեղապահ։ Ըստ առաջարկվող մոդելի՝ տեղապահը պետք է նախապատրաստի Ազգային-եկեղեցական ժողովը, ավարտին հասցնի եկեղեցու միասնական կանոնադրության նախագիծը, կազմակերպի եկեղեցու ֆինանսական եւ գույքային վիճակի լիարժեք գույքագրումն ու անկախ աուդիտը, ինչպես նաեւ՝ ապահովի թեմական եւ ծխական ընտրովի մարմինների ձեւավորումը։

Զեկույցն առաջարկում է սահմանափակել տեղապահի պաշտոնավարման ժամկետը եւ նախատեսում է մի շարք այլ սահմանափակումներ։ Ասենք՝ տեղապահը չպետք է առաջադրվի Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնում իր իսկ կազմակերպած ընտրություններում։ Նրա պաշտոնավարման ընթացքում առաջարկվում է նաեւ չանցկացնել եպիսկոպոսական ձեռնադրություններ, թեմակալ առաջնորդների նշանակումներ եւ կարգալուծություններ։ Չորրորդ քայլը Հայ առաքելական եկեղեցու միասնական կանոնադրության ընդունումն է Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, որով պետք է հստակ սահմանվեն եկեղեցական կառավարման մարմինների լիազորություններն ու դրանց գումարման պարբերականությունը։ Ճանապարհային քարտեզի վերջին քայլը նոր ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն է՝ արդեն նոր կանոնադրությամբ ձեւավորված Ազգային-եկեղեցական ժողովում։

Զեկույցի հեղինակներն առաջարկում են նախապես եւ հրապարակայնորեն ստուգել կաթողիկոսի թեկնածուների համապատասխանությունը կանոնական պահանջներին՝ ներառյալ բարեվարքության եւ կուսակրոնության ուխտի պահպանման հարցերը, իսկ ընտրության ընթացակարգը դարձնել հրապարակային եւ արձանագրվող։