Քաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»
«Gallup International Association»-ը սեպտեմբերի 22-24-ը 1001 մարդու շրջանում հեռախոսային հարցումներ է անցկացրել։
«Արդեն 1 ամսից ավել գործում է նոր ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովը։ Ինչպե՞ս կգնահատեք դրա գործունեությունը՝ համեմատ նախորդ գումարման Ազգային ժողովի հետ»․«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց այս հարցման արդյունքները։
Հարցվածների 7,9 տոկոսը նշել է, որ շատ ավելի լավ է գնահատում, 19,8 տոկոսը՝ ավելի շուտ՝ լավ, 32,8 տոկոսը՝ նույնը, 11,3 տոկոսը՝ ավելի շուտ վատ, 21,4 տոկոսը նշել է՝ շատ ավելի վատ, 6,9 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։