Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence Times
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել հնդկական Akash հակաօդային պաշտպանության համակարգի շահագործման վերաբերյալ, հայտնում է Indian Defence Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ ուսուցումը ներառել է հնդկական արտադրության այս զենիթահրթիռային համակարգի կառավարման, տեխնիկական սպասարկման և արդյունավետ տեղակայման հմտությունները։
Ակնկալվում է, որ մասնագետները ստացած գիտելիքներն ու փորձը կկիրառեն Հայաստանում դաշտային զորավարժությունների և մարտական պատրաստության ընթացքում։
Ավելի վաղ Հայաստանը սկսել էր Հնդկաստանից Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, ATAGS հաուբիցների, Akash զենիթահրթիռային համալիրների, ինչպես նաև Swathi ռադարների ձեռքբերումը։
Վերջին տարիներին Հայաստանը և Հնդկաստանը զգալիորեն ընդլայնել են ռազմատեխնիկական համագործակցությունը։ Կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 1,5 միլիարդ դոլարը։