Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցվել։
«Մենք հսկայական քայլեր ենք կատարել առաջ, հսկայական։ Սա շատ դրական է երկու երկրների համար։ Ամերիկան շատ ուրախ է այս այցի համար, և վստահ եմ՝ Չինաստանը նույնպես։ Սա մեծ արդյունքներ կբերի երկու երկրներին, իսկ հանդիպումը շատ-շատ արդյունավետ էր»,- ասել է Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում։