Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Դաժան ավազակները պղպեղային սփրեյ են փչել 9-ամյա Ուիլյամի դեմքին։ Միջադեպի մասին հայտնել է իսրայելցի լրագրող Յոսի Էլին։
«Նրա միակ մեղքն այն էր, որ Յոմ Կիպուրի տոնի ժամանակ նա հեծանիվով շրջում էր Երուսաղեմում և ականջակալներով երաժշտություն էր լսում։
Չարագործները մոտեցել են նրան սպառնալիքներով՝ պահանջելով հանել ականջակալները։ Երեխան հանել է դրանք, բայց հետո նրանք լսել են, թե ինչպես է նա անգլերեն խոսում։ «Ոչ մի անգլերեն, հրեանե՛ր»,- հայտարարել է նրանցից մեկը, հանել պղպեղային սփրեյը և պարզապես փչել այդ սիրուն փոքրիկ տղայի վրա։ Ուիլյամը հայ քրիստոնյա է։ Սա արդեն երկրորդ հարձակումն է Ուիլյամի վրա։ Նախորդ անգամ նա հոր հետ էր, և հայրը պաշտպանել էր նրան։ Այս անգամ նա մենակ էր։ Ընդ որում՝ գործը փակել են, թեև ամեն ինչ տեսախցիկով նկարահանվել էր, և ոչինչ չեն արել։
Ես խոսել եմ մոր հետ, նա ասում է, որ այդ ժամանակվանից Ուիլյամը շփոթված է և գիշերները չի քնում։ Մենք՝ որպես հրեա ժողովուրդ, որը վերապրել է Հոլոքոստը և տառապում է աշխարհում հակասեմիտիզմից, պետք է ամաչենք այն ատելությունից, որը ծայրահեղականները ցուցաբերում են քրիստոնյաների նկատմամբ»,- նշել է Էլին։