Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը
Մամուլ

TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում այս օրերին բավական թեժ քննարկվում է TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի հաջորդ փուլը։ Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակները սրտատրոփ սպասում են գործընթացի առաջ շարժվելուն, որպեսզի համաձայնագիրը հնարավորինս արագ հասնի Ազգային ժողով։

Խոսքը, մասնավորապես, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին է։ Կառավարությունն այն վավերացնելու մասին օրենքի նախագիծն արդեն հաստատել է, իսկ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին համաձայնագրով ստանձնվող պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Այսպիսով, հաջորդ առանցքային հանգրվանը Ազգային ժողովն է։

Իսկ ի՞նչ է պետք քննարկել խորհրդարանում։

ԱԺ-ին ներկայացվելու է ոչ թե պարզապես ճանապարհաշինական հերթական նախագիծ, այլ Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման օրենքի նախագիծ։ Դրա ընդունմամբ պետք է ավարտվեն այն ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար։

TRIPP-ի շրջանակում նախատեսվում է Հայաստանի տարածքով միջազգային տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացում՝ երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներից մինչև էլեկտրական, օպտիկամանրաթելային և այլ ենթակառուցվածքներ։ Նախագիծը նախատեսում է նաև TRIPP Development Company-ի ստեղծում, որի բաժնեմասերի 74 տոկոսը նախատեսվում է ԱՄՆ-ին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ TRIPP-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, և որ նախագիծը չի ենթադրում օտարերկրյա ռազմական կամ զինված ներկայություն։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը ներկայում գտնվում է վավերացման փուլում։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում այժմ քննարկվում է նաև այն հարցը, թե ինչ ժամկետներում կարելի է համաձայնագիրը խորհրդարանում անցկացնել և դրանից հետո անցնել գործնական փուլին։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունների նպատակն է հնարավորինս արագ ավարտել վավերացման գործընթացը և մինչև տարեվերջ մտնել TRIPP-ի գործնական իրականացման փուլ։

Այսինքն՝ առաջիկայում Ազգային ժողովում քննարկվելու է մի փաստաթուղթ, որի ընդունումը կարող է մեկնարկային իրավական հանգրվանը դառնալ Հայաստանի տարածքով նախատեսվող բազմամիլիարդանոց ենթակառուցվածքային և տարածաշրջանային կապերի նախագծի համար։

Հիմա հիմնական հարցը մնում է՝ որքան արագ իշխանությունը TRIPP-ը կանցկացնի խորհրդարանի միջով և ինչ պայմաններով կանցնի դրա գործնական իրագործմանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։