Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացել
Մամուլ

«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, այնքան աշխույժ ու շարժուն էր, որ մինչև դպրոց հաճախելը տարի չի եղել, որ իրեն չվնասեր, ձեռքը կամ ոտքը չկոտրեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վազգենի մայրիկը՝ տիկին Մելինեն։ Վազգենը ծնունդով Վարդենիսից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Այստեղ է դպրոց հաճախել, իսկ իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի դեղագործական բաժնում։ Այն ավարտելուց հետո մեկնել է ծառայության։ Մայրիկն անկեղծանում է՝ դպրոցական տարիներին որդին սովորելու հետ սեր չուներ։ «Այսպես ասեմ՝ գրավորի, գրելու հետ սեր չուներ, եթե պետք է պատմեր, բանավոր ներկայացներ դասը, խնդիր չկար։ Բայց, երբ արդեն ծառայում էր, զրույցներից մեկի ժամանակ անկեղծացավ՝ ափսոսում եմ, որ լավ չեմ սովորել։ Ասաց՝ միայն զղջում եմ, որ չեմ սովորել։ Ես էլ արձագանքեցի՝ ուշ չէ, կզորացրվես, անպայման կրթությունդ կշարունակես»։

2019 թվականի հուլիսի 14-ին Վազգենը զորակոչվում է ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ «Մարտունի 2»-ում։ Տիկին Մելինեն նշում է՝ որդին անհամբերությամբ էր սպասում բանակ մեկնելուն։ «Շատ էր ուզում ծառայել։ Աղջկաս ամուսինը զինկոմիսարիատում էր աշխատում, պատմում է՝ ամեն օր Վազգենը գնում էր զինկոմիսարիատ, թե՝ իմ ծանուցագիրը տվեք, ես գնամ բանակ։ Սիրով մեկնեց, նույն սիրով էլ ծառայեց։ Երբեք իրենից բողոք, դժգոհություն չեմ լսել։ Չեմ լսել, որ ասի, թե ինչ-որ բանի կարիք ունի»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Այդ օրն իր հետ խոսել չկարողացա։ Զրուցել ենք սեպտեմբերի 28-ին։ Այնպես էր խոսում, որ իբր ամեն ինչ նորմալ է։ Իրեն թվում էր՝ մենք Հայաստանում տեղյակ չենք, թե Արցախում ինչ է կատարվում, որ պատերազմ է սկսվել։ Ասում էր. «Այստեղ հանգիստ է, ոչ մի բան չկա, մի անհանգստացեք, ես լավ եմ»։ Ամեն օր չէինք խոսում, բայց ամեն դեպքում իր հետ կապ ունեինք։ Նա սեպտեմբերի 25ին էր բարձրացել դիրքեր, երկու օր հետո պատերազմը սկսվեց։ Երբ իրեն հարցնում էի, թե որտեղ է, արձագանքում էր. «Մա՛մ, մեր դիրքերում եմ»։ Ես այդպես էլ մինչև վերջ չիմացա, թե նա կոնկրետ որտեղ է եղել։ Հոկտեմբերի 21-ին ժամը երեք անց 14 րոպեին խոսել եմ իր հետ։ Խոսել ենք երեք րոպե 19 վայրկյան։ Երբ իր հետ խոսում էինք, միշտ ձայնին ուրախ ելևէջներ էր հաղորդում, որ ամեն ինչ լավ է։ Բայց վերջին զանգի օրը շատ տխուր էր։ Էլի չասաց, թե որտեղ է։ Հարցրեցի, թե ինչո՞ւ չէր զանգում, արձագանքեց՝ հեռախոսները լիցքավորում չունեին։ Ես այդ պահին ձայն լսեցի, կարծես հրետանու ձայն լիներ։ Վազգենին հարցրեցի, թե ինչ ձայն է՝ Վազգե՛ն, թուրքե՞րն են։ «Չէ, մա՛մ, մերոնք են, մերոնք են»։ Կարծես ցանկանար շուտ անջատել հեռախոսը։ Ամուսինս զինվորական է, այդ պահին նա էլ Քարվաճառում էր։ Խնդրեցի իրեն, որ հայրիկին էլ զանգի, գոնե մի քանի բառ էլ նրա հետ խոսի, ասաց. «Լավ, մա՛մ, լավ»։ Դա մեր վերջին զրույցն էր։ Մեկ օր անցավ, երկու, երեք... Սկզբում մտածում էի՝ գուցե հեռախոսները լիցքավորում չունեն, բայց հետո արդեն անհանգստությունս մեծացավ։ Զանգահարում էի բոլոր այն համարներին, որոնցով նա ինձ զանգել էր։ Բայց ոչ մի հեռախոսահամար չէր պատասխանում։ Զանգում էինք այն համարին, որով նա վերջին անգամ զանգահարել էր, բայց մեր զանգերին կրկին չէին պատասխանում։ Դա կամավորականի հեռախոսահամար էր եղել։ Նա իմացել էր, որ Վազգենս զոհվել է, և մեր զանգերին չէր պատասխանում, չգիտեր՝ ինչպես այդ լուրը հայտնել»։

Հետո հայրիկը կարողանում է մեկը մյուսի միջոցով կապեր ստեղծել, և պարզվում է, որ Վազգենը Վարանդայում (Ֆիզուլի) է եղել։ «Մենք պնդում էինք, որ նա «Մարտունի-2»ում է, բայց հետո իմացանք, որ պատերազմի երկրորդ օրն են իրենց իջեցրել դիրքերից։ Հետո պարզվեց, որ հոկտեմբերի 6-ին իրենց տարել են Ջրական, մի քանի օր շրջափակման մեջ են եղել։ Մի կերպ դուրս են եկել, այլ վայր են տեղափոխել, իսկ վերջում բերել են Վարանդա՝ Ելիսար։ Իրենց ասել են՝ այստեղ երեք օր կմնաք, երբ այստեղից իջնեք, ձեզ կոչում կտան։ Սա մեզ կամավորական տղաներից մեկն է պատմել, հակառակ դեպքում այս տեղեկություններն էլ չէինք ունենա»։

Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ ժամը վեցին, Վազգենն ու իր մարտական ընկերները զոհվել են։ «Իր մահվան վկայականի մեջ որպես Վազգենիս զոհվելու օր նշված էր հոկտեմբերի 23-ը։ Երբ իր մահվան առաջին տարելիցը նշեցինք, նկարներ, նյութեր հրապարակեցինք, ողջ մնացած տղաներից մեկն ինձ գրեց. «Տիկին Մելինե, մեր դեպքը հոկտեմբերի 22-ին է եղել»»։ Զոհվելուց մեկ ամիս անց է Վազգենը տուն «վերադարձել»։ «Տղաների զոհվելու գիշերը նրանց մարմինները տեղափոխել են։ Բայց տղաս անճանաչելի է եղել, դրա համար չէինք կարողանում իրեն գտնել։ Արյուն էինք հանձնել, և նոյեմբերի 20-ին իրեն գտանք։ Մեկ ամիս հույսով ապրեցի, որ կարող եմ տղայիս ողջ գտնել, բայց... Մյուս կողմից էլ՝ գոնե գտա իմ տղային, գոնե կարող եմ իրեն այցելել ու ծաղիկներ տանել»։

Վազգենը քույրիկ ունի։ Հենց նա էլ դարձել է ընտանիքի ապրելու շարժիչ ուժը։ Տիկին Մելինեն նշում է՝ երկու թոռնիկներն են իրենց ապրեցնում։

Հ. Գ. - Վազգեն Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում