Դոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի առաջարկը՝ բացել Հորմուզի նեղուցը և յոթ օրով դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը մասնավոր զրույցներում իր աշխատակիցների հետ կասկած է հայտնել, որ Թեհրանը կկատարի հնարավոր համաձայնագրի պայմանները։ WSJ-ը նաև հայտնում է, որ նախագահը ակնկալում է նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո ամերիկյան հարվածների վերսկսումը։
Միևնույն ժամանակ Reuters-ը նշում է, որ չի կարողացել օպերատիվ կերպով հաստատել Թրամփի՝ առաջարկը մերժելու մասին տեղեկությունը։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին փոխանցել է յոթօրյա կոնկրետ ծրագիր։ Անհրաժեշտ պայմանների կատարման դեպքում Հորմուզի նեղուցը պետք է կրկին բացվեր, իսկ ծովային հաղորդակցությունը՝ յոթ օրվա ընթացքում վերականգնվեր։