«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարի
Հասարակություն

Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր Հեթում

Վրաց Ուղղափառ Եկեղեցու՝ Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբերյալ բարձրաձայնած մտահոգությունը պետք է մեզ ստիպի մտածել ավելի լայն հարցի մասին․ ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ, երբ պատմական հուշարձանը հայտնվում է ժամանակակից պետական սահմանների ներսում։
 
Այս հարցում մենք՝ հայերս, ցավոք, ունենք ոչ միայն պատմական հիշողություն, այլև սեփական փորձառություն։
Դավիթ Գարեջայի վանական համալիրը Վրաստանի քրիստոնեական մշակույթի կարևորագույն հուշարձաններից է։ Սակայն համալիրի որոշ հատվածների շուրջ Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահմանազատման խնդիր։ Այս հարցը պետք է լուծվի իրավական և մասնագիտական ճանապարհով՝ առանց վանական համալիրի պատմական ու հոգևոր նշանակությունը քաղաքական նպատակներով վերաձևակերպելու։ ⁠
 
Բայց Դադիվանքի և Գանձասարի պարագայում իրավիճակն այլ բնույթ ունի։
 
Այս վանքերը դարերով կապված են հայկական քրիստոնեական կյանքի, Հայ Առաքելական Եկեղեցու, հայերեն արձանագրությունների, ճարտարապետության և Արցախի պատմության հետ։ Գանձասարի մասին նույնիսկ այսօր պահպանված միջնադարյան հայերեն արձանագրությունները վկայում են նրա պատմության մասին, իսկ Դադիվանքը ևս ունի հայերեն արձանագրությունների և խաչքարերի հարուստ ժառանգություն։
 
Եվ երբ այս հուշարձանները ներկայացվում են պարզապես որպես «կովկասյան աղվանական» ժառանգություն՝ նրանց հայկական պատմական շերտը լռեցնելով կամ երկրորդական դարձնելով, առաջանում է արդեն ոչ միայն հուշարձանի պահպանության, այլև պատմական հիշողության իրավունքի խնդիր։
 
Աղվանական քրիստոնեական ժառանգության պատմությունը, անշուշտ, նույնպես տարածաշրջանի պատմության կարևոր մասն է։ Սակայն որևէ պատմական մշակույթ ճանաչելու համար անհրաժեշտ չէ ջնջել մյուսի հետքերը։
 
Պատմությունը զրոյական գումարով խաղ չէ։
 
Եթե Կուրմուկի Սուրբ Գևորգի դեպքում Վրաց Ուղղափառ Եկեղեցին իրավունք ունի բարձրաձայնելու իր պատմական և հոգևոր ժառանգության պահպանության մասին, ապա նույն իրավունքը պետք է ճանաչվի նաև Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։
 
Եթե Դավիթ Գարեջայի դեպքում վրացական կողմը պաշտպանում է իր եկեղեցական և մշակութային ժառանգությունը, ապա դա հասկանալի է և բնական։
 
Նույն չափանիշը պետք է կիրառվի նաև Դադիվանքի, Գանձասարի և հայկական մյուս քրիստոնեական հուշարձանների նկատմամբ։
 
Չի կարելի ասել՝ «քանի որ այսօր հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է»։
 
Պետական սահմանը և մշակութային հիշողությունը նույն հասկացությունները չեն։
 
Տարածքը կարող է փոխվել։
 
Պետական սահմանը կարող է փոխվել։
 
Բայց միջնադարյան արձանագրությունը չի փոխվում։
 
Քարի վրա փորագրված անունը չի փոխվում։
 
Որմնանկարի պատկերագրությունը չի փոխվում։
 
Եկեղեցու ճարտարապետական լեզուն չի փոխվում։
 
Դարերի ընթացքում պահպանված ձեռագիրը չի փոխվում։
 
Ուստի հուշարձանի պատմական ինքնությունը պետք է որոշվի ոչ թե քաղաքական հայտարարությամբ, այլ գիտական փաստերով։
 
Հայ Առաքելական Եկեղեցին և Վրաց Ուղղափառ Եկեղեցին այստեղ կարող են ունենալ ոչ թե հակառակորդների, այլ գործընկերների դեր։
 
Այսօր Կուրմուկի Սուրբ Գևորգի հարցը բարձրացնում է Վրաց Եկեղեցին։
 
Վաղը կարող է բարձրացվել Դադիվանքի կամ Գանձասարի հարցը։
 
Եվ մենք պետք է կարողանանք նույն սկզբունքով պաշտպանել բոլոր քրիստոնեական համայնքների պատմական ժառանգությունը։
 
Որովհետև քրիստոնեական ժառանգության պաշտպանությունը ազգային սեփականության համար պայքար չէ։
 
Այն պատմական ճշմարտության, հիշողության և մշակութային արժանապատվության պաշտպանություն է։
 
Ադրբեջանը, եթե ցանկանում է իրապես պահպանել իր վերահսկողության տակ գտնվող քրիստոնեական հուշարձանները, պետք է թույլ տա դրանց պատմությունը ներկայացնել ամբողջությամբ՝ ներառյալ հայկական և վրացական պատմական շերտերը, և ապահովի անկախ մասնագիտական ուսումնասիրություն ու պահպանություն։
 
Հուշարձանը կարելի է վերականգնել։
 
Քարը կարելի է մաքրել։
 
Տանիքը կարելի է նորոգել։
 
Բայց եթե հուշարձանի պատմությունն են փոխում, վերականգնվում է ոչ թե պատմական ժառանգությունը, այլ ստեղծվում է նրա նոր քաղաքական մեկնաբանությունը։
 
Քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝
պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք վանքերը, պահպանե՛ք արձանագրությունները, պահպանե՛ք պատմությունը։
 
Որովհետև Սուրբ Գևորգը, Սուրբ Հովհաննեսը, Սուրբ Աստվածածինը և Քրիստոսի Խաչը չեն կարող բաժանվել պետական սահմաններով։ Ի դեպ, այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գեւորգ զորավարի տոնը։ Թող Սուրբ Գեւորգը բոլորիս պահապան լինի։
 
օրհնությամբ՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան