Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Բանգկոկի 50 շրջաններում տեղի իշխանությունները սեպտեմբերի 26-27-ը հայտարարել են արտակարգ դրություն՝ մուսոնային անձրևների, ջրհեղեղի ու փոթորկի պատճառով։ Սեպտեմբերի 28-29-ը սպասվում է եղանակային պայմանների բարելավում։ Այս մասին հայտնել է Թաիլանդի զբոսաշրջային վարչությունը և հավելել, որ հետևում է իրավիաճին։
TAT-ը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում զբոսաշրջիկներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն։
Զբոսաշրջիկներին հորդորել են լինել տեղեկացված և ճշտել երթուղիները՝ ելնելով եղանակային պայմաններից։
RBK-ի փոխանցմամբ՝ ամենածանր իրավիճակը ստեղծվել է Բանգկոկի արևելքում։
«Սեպտեմբերի 24-ից ի վեր 48 ժամվա ընթացքում Բանգկոկում տեղումների քանակը գրեթե 300 մմ է եղել», -ասել է Բանգկոկի նահանգապետ Չադչարտ Սիտիպունտը՝ հավելելով, որ անձրևները շարունակվում են։
Իշխանությունները զգուշացրել են Թաիլանդի կենտրոնական, արևելյան և հյուսիսարևելյան շրջաններում գետերի վարարման ու ջրհեղեղների մասին։