Իրանը hարվածներ է hասցրել Իրաքում և Հորմուզի նեղուցում. վիրավnրվել են ամերիկացի զինծառայողներ
Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը։
«Հաղորդվում է Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին», — ասվում է Press TV-ի Telegram-ալիքում։
ԱՄՆ-ի ծովային հետևակի ութ զինծառայող վնասվածքներ են ստացել՝ Հորմուզի նեղուցում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի ուղղությամբ Իրանի հարձակման հետևանքով, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
«ԱՄՆ-ի ծովային հետևակի ութ զինծառայող վիրավորվել է, երբ իրանական թևավոր հրթիռը հարձակվել է այն նավի վրա, որի վրա նրանք ծառայություն էին իրականացնում Հորմուզի նեղուցում», — ասվում է հրապարակման մեջ՝ երեք ամերիկացի պաշտոնյաների վկայակոչմամբ։