Ուկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազա
ՌԴ Կրասնոդարի երկրամասում սեպտեմբերի 28-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Էդելվեյս-95» նավթաբազայի վրա, ինչի հետևանքով այնտեղ հրդեհ է բռնկվել, հայտնում են մոնիթորինգային Telegram-ալիքները։
Astra-ի տվյալներով՝ սեպտեմբերի 28-ի գիշերը Նովոտիտարովսկայաի բնակիչները հայտնել են անօդաչու թռչող սարքերի թռիչքների և բազմաթիվ պայթյունների մասին՝ նշելով, որ դրանք տեղի են ունեցել երկաթուղու շրջանում։ Ականատեսների հրապարակած տեսանյութերի վերլուծությունից պարզ է դարձել, որ այրվում է Կրասնոդարի «Էդելվեյս-95» ՍՊԸ-ին պատկանող նավթաբազան, որը զբաղվում է նավթամթերքի մեծածախ առևտրով»։
Astra-ի տվյալներով՝ ընկերության հիմնական գործունեությունը դիզելային վառելիքի և բենզինի մեծածախ մատակարարումն է։
Ընկերության կայքում նշվում է, որ «Էդելվեյս-95»-ը արտադրանքը գնում է անմիջապես Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից։