ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը (տեսանյութ)Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրն է այսօր
Դալմա գարդեն մոլը հրդեհի պատճառով այսօր փակ է
Իրանը hարվածներ է hասցրել Իրաքում և Հորմուզի նեղուցում. վիրավnրվել են ամերիկացի զինծառայողներՈրպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)Դուք գիտե՞ք` ով է Մխիթար ՄարտիրոսյանըՈւկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազաՄի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականինՍուրեն Թումանյանը վերընտրվում է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում. Խուդաթյան Ինդոնեզիայում մարդատար նավ է խորտակվել. կա 66 զոհ և 69 անհետ կորածՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է առավոտյան մարմնամարզությանը (տեսանյութ)Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը
Մշակույթ

«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)

Սեպտեմբերի 26-ին 32-րդ անգամ Ալավերդիում բացվեց «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի վարագույրը, որը նվիրված է Հայկական առաջին պրոֆեսիոնալ՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 170-ամյա հոբելյանին։
 
Բացումը թումանյանան մոտիվներով ազդարարեց Ալավերդու դրամատիկական թատրոնը, ապա ելույթ ունեցավ և ներկաներին ողջունեց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Համայնքի ղեկավարն իր խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ փառատոնի բոլոր օրերին Ալավերդին իսկապես տոն ապրում և ամեն երեկո թատրոն շտապող մարդկանց հոծ հոսքը ոչ միայն մշակութային է դարձնում Ալավերդին, այլև ամեն անգամ ապացուցում, որ փառատոնի անցկացման համար համայնքապետարանի կողմից հատկացվող ֆինանսական միջոցները ծառայում են նպատակին և որ 47-ամյա փառատոնը վաղուց այլևս Ալավերդու դիմագծի անբաժանելի մասն է։
 
Այնուհետև ելույթ ունեցավ, ալավերդցիներին և փառատոնի մասնակից թատերախմբերին ողջունեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը․ «Թատերական Լոռին, մեր երկրի հնագույն փառատոնն է, ամենաերկարակյացը, հիմնադրվելով 1976 թվականին, անցել է դժվարին բայց զարգացումների փուլ։ Սկսվելով որպես ժողովրդական թատրոնների փառատոն, այն դարձել է պրոֆեսիոնալ թատրոնների փառատոն, վերածվել միջազգային, և այդ ամենը փոքր քաղաքում և այդ ամենը փառատոնի անխոնջ ղեկավար Հրաչյա Պապինյանի ջանքերով, որը փառատոնի 47-ամյա պատմության 37 տարվա ղեկավարն ու կազմակերպիչն է»։ Անկասկած է Ալավերդու համայնքապետարանի դերը։ Համայնքների զարգացման, ասֆալտապատման և բարեկարգման բոլոր ծրագրերն էլ կարևոր են, սակայն Ալավերդու համայնքապետարանն այդ ամենին հավասար կարևորում են հենց թատերական այս փառատոնի անցկացումը, զգալի միջոցներ հատկացնում դրա անցկացմանը, ինչը քիչ հանդիպող երևույթ է և անչափ գովելի։ Այս կերպ Ալավերդին առանձնանում է այլ համայնքների շարքում։
 
2012 թվականից փառատոնի ծրագրով անց է կացվում «Ռուսական թատրոնի օրեր» ենթածրագիրը, որին մասնակցում են ՌԴ, աշխարհի տարբեր երկրներում գործող ռուսալեզու թատրոններ, նաև Հայաստանից։ Փառատոնի Այս ծրագրին աջակցում է «Ռուսկի միր» հիմնադրամը։ Փառատոնի բացմանը ներկա էր և Ռոսսոտրուդնիչեստվոյի երևանյան ներկայացուցրության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ով ողջունեց ներկաներին և ընդհանրապես բոլոր մասնակից թատերախմբերին և բոլոր հանդիսականներին, կարևորելով հատկապես փառատոնի միջազգային բնույթը, ինչը համախմբում է տարբեր երկրների թատերական գործիչներին, հնարավորություն տալիս շփվել միմյանց հետ։ Այնուհետև Վադիմ Ֆեֆիլովը հրապարակեց «Ռուսսկի Միր» հիմնադրամի տնօրեն Տատյանա Շլըչկովայի ողջույնի ուղերձը փառատոնի բացման կապակցությամբ և հուշանվեր հանձնեց փառատոնի տնօրենին։ Ելույթ ունեցավ նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, ով շնորհակալություն հայտնեց հնամյա փառատոնի 32-րդը իրենց՝ հայկական առաջին պրոֆեսիոնալ թատրոնին հոբելյանին նվիրելու փաստը։ Դեռևս ցարական կայսրության, ապա խորհրդային տարիներին Լոռին և մասնավորապես Ալավերդին ընդգրկված էին Թբիլիսիի հայկական թատրոնի ամենամյա շրջագայությունների ծրագրում, Ադամյանի, այն ժամանակ Ստեփան Շահումյանի անվան թատրոնի ռեժիսորները բեմադրություններ էին անում Ալավերդիում և լավ է, որ այս կապն այս տարի արտահայտվում է հենց այս կերպ։ Արմեն Բայանդուրյանը նշեց, որ դեկտեմբերի տեղի կունենա իրենց թատրոնի նորակառույց շենքի բացումը, ինչը թատրոնի 170-ամյակի տարում մեծ իրադարձություն է։
 
Փառատոնը «Ինչպես նկարել թռչուն» պլաստիկ ներկայացմամբ բացեց Երևանի մնջախաղի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն իր խոսքում կարևորեց մայրաքաղաքային թատրոնների մարզային այցելությունները, ինչը հնարավորութուն է տալիս Երևանի մշակութային ծիրում ընդգրկել նաև մարզերը։
 
«Թատերական Լոռին» մեր երկրի ամենահնագույն փառատոնն է, հիմնադրվել է 1976 թ․ Ալավերդի համայնքի Ակներ գյուղում, վաստակաշատ մշակույթի գործիչներ Կոլյա Կոնինյանի, Ռուբեն Հակոբյանի և Ռուսլան Սադաղյանի նախաձեռնությամբ։
 
1983 թվականից Վալերի Պարանյանի նախաձեռնությամբ անցկացվել է Ալավերդի քաղաքում, իսկ 2006 թվականից Լոռու մարզի հինգ քաղաքներում և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում։ Փառատոնի ակունքներում կանգնած են նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը։
 
Այս տարի «Թատերական Լոռիին» մասնակցության հայտ են ներկայացրել 35 թատրոն, ընտրվել է 20-ը՝ մայրաքաղաքից, Գյումրիից, Հրազդանից, Դաղստանից, Սերբիայից, Ուզբեկստանից և այլն։ Փառատոնը կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Ընդհանուր առմամբ Ալավերդի և Վանաձոր քաղաքներում կխաղացվի 25 ներկայացում։