Ռուսական բանակը hրթիռակnծում է Կիևը և Խարկովը. կան մեծ թվով վիրավnրներ
Կիևում ռուսական բանակի հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել։ Վնասվել են բենզալցակայան, գրասենյակային շենք և սրճարան, հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ռուսական հարվածի հետևանքով Խարկովի Սալտովսկի շրջանում վնասվել է բազմաբնակարան շենք, որի հետևանքով տուժել է 22 մարդ, այդ թվում՝ 8 երեխա, հայտնել է Խարկովի մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
«Սալտովսկի շրջանում 9 տուժած կա, այդ թվում՝ 5 երեխա ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Թշնամու հարվածը հասցվել է բազմաբնակարան բնակելի շենքի երկրորդ հարկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։