Դալմա գարդեն մոլը հրդեհի պատճառով այսօր փակ է
Պայմանավորված տարածքում էլեկտրաէներգիայի վթարով, 28.09-ին Դալմա Գարդեն մոլը չի աշխատի:
«Լրացուցիչ տեղեկատվության համար հետևեք մեր հայտարարություններին:
Շնորհակալություն փոխըմբռնման համար», - հայտնել են Դալմայից։
Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվել է էլեկտրական ենթակայան։