Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն
Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի
Պաշտպանության նախարարին չստե՞րով են դիմավորումԱդրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Պատահականությո՞ւն, թե՞ վերաբերմունք. Հանրայինի եթերը մեկ օրում չի կազմվում
Ալիեւն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՉենք կարող խոսել տևական, հարատև կամ անկեղծ խաղաղության մասին, երբ Բաքվում ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՌուսական բանակը հարվածել է Դնեպրի բիզնես կենտրոնին. կան վիրավորներԱպրենք այնպես, որ մեր զինվորները տեսնեն, որ մենք արժանի ենք... Տեր Մաղաքիա (տեսանյութ)«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններինՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր ԵրեմիաՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյանի հերթական ստուգայցը (տեսանյութ)Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է. Ռոմանոս Պետրոսյան
Առանց մրցույթի հերթական պայմանագրերն են կնքվել. քաղաքապետարանը ձեռք է բերել հեղինակային հսկողության ծառայություններ
«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումըԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ. Դոնալդ ԹրամփԾիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnրՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ՝ իրեն գցեց․ Սոֆյա ՀովսեփյանՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիներըՊարգևավճարներ՝ «յուրայիններին». կոռուպցիոն ռիսկեր և կամայականություն՝ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՊատմական հիշողությունը լռության մատնելով՝ պատասխանատվությունից չեն ազատվում․ Դավիթ Անանյան
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով. Հ1-ը ներողություն է խնդրում
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Սա մոռացության մատնելու պարզ ակտ չէ, սա ցուցադրական արհամարհանք ու արգահատանք է Սեպտեմբեր 27-ը կարևորող հարյուր հազարավոր մարդկանց, սգավորների հանդեպ․ Վարուժան Գեղամյան
Այսօր տիրող քրեա֊քաղաքական սպառնալիքների ներքո մարդիկ վախենում են նույնիսկ ավագանու անդամ դառնալու հայտ ներկայացնել. Ասլանյան
Երևան-Մեղրի ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ․ կան վիրավnրներՄի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ-ն հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել. ՆԳՆՌուսական բանակը hրթիռակnծում է Կիևը և Խարկովը. կան մեծ թվով վիրավnրներԱյսօր Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը (տեսանյութ)Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրն է այսօր
Դալմա գարդեն մոլը հրդեհի պատճառով այսօր փակ է
Իրանը hարվածներ է hասցրել Իրաքում և Հորմուզի նեղուցում. վիրավnրվել են ամերիկացի զինծառայողներՈրպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)Դուք գիտե՞ք` ով է Մխիթար ՄարտիրոսյանըՈւկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազաՄի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականինՍուրեն Թումանյանը վերընտրվում է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում. Խուդաթյան Ինդոնեզիայում մարդատար նավ է խորտակվել. կա 66 զոհ և 69 անհետ կորածՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է առավոտյան մարմնամարզությանը (տեսանյութ)Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումը
Հասարակություն

Պատահականությո՞ւն, թե՞ վերաբերմունք. Հանրայինի եթերը մեկ օրում չի կազմվում

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմի տարելիցին Հանրային հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց Թաթա Սիմոնյանի համերգը։

Հենց այդ օրը, երբ հազարավոր ընտանիքների համար սեպտեմբերի 27-ը պատերազմի, կորստի, զոհերի ու չավարտված ցավի հիշողություն է, Հանրայինի եթերում հայտնվում է ժամանցային համերգային ծրագիր։

Հասարակության արձագանքից հետո Թաթա Սիմոնյանը ներողություն խնդրեց՝ կատարվածը որակելով անընդունելի և անարգանք զոհերի հիշատակի նկատմամբ։ Ավելի ուշ ներողություն խնդրեց նաև Հանրային հեռուստաընկերությունը։

Բայց հարցը միայն ներողությունը չէ։

Հարցն այն է՝ ինչպե՞ս այդ համերգը հայտնվեց հենց այդ օրվա եթերում։

Հեռուստատեսային ծրագրերը, հատկապես Հանրային հեռուստաընկերության եթերը, մեկ օրում պատահականորեն չեն ձևավորվում։ Դրանք նախապես պլանավորվում են։ Հետևաբար դժվար է պարզապես «պատահականություն» համարել այն փաստը, որ պատերազմի մեկնարկի տարելիցին Հանրայինը որոշեց ցուցադրել հենց ժամանցային համերգ։

Եվ այստեղ հարցերն ավելի են շատանում, հատկապես այն պայմաններում, երբ նույն օրը իշխանության ամենաբարձր մակարդակով այդ օրվա և զոհվածների հիշատակի որևէ ընդգծված պետական անդրադարձ չեղավ։

Սա արդեն միայն հեռուստատեսային ծրագրի հարց չէ։

Սա վերաբերմունքի հարց է։

Սեպտեմբերի 27-ը պատերազմի մեկնարկի օրն է, այդ պատերազմում հազարավոր մարդիկ զոհվեցին, ու հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ օրը պետական մակարդակով հիշատակը չդարձավ տեսանելի օրակարգի մաս։

Եվ երբ պետական լռությանը զուգահեռ Հանրայինի եթերում հայտնվում է ժամանցային համերգ, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ սա՞ է պատահականություն, անփութությո՞ւն, թե՞ արդեն ձևավորված վերաբերմունքի արտահայտություն։

Իսկ եթե սա պարզապես սխալ էր, ապա ովքե՞ր են պատասխանատու այդ սխալի համար։

«Նախ անում ենք, հետո ներողություն ենք խնդրում» սկզբունքը շատ հարմար մեխանիզմ է։ Միայն թե այն չի կարող կիրառվել զոհվածների հիշատակի նկատմամբ։

Որովհետև ներողությունը չի վերացնում պատասխանատվությունը։

Չի փոխում նաև այն հանգամանքը, որ տվյալ ծրագիրը նախապես ընտրվել և նախատեսվել էր այդ օրվա եթերի համար։

Եվ ամենակարևորը՝ զոհված տղաների հիշատակը այն թեման չէ, որը կարելի է «մոռանալ տալ» հերթական ներողությամբ։

Նրանց հիշատակը չպետք է կախված լինի քաղաքական նպատակահարմարությունից, հեռուստաեթերի ծրագրից կամ այն բանից, թե հասարակությունը կբողոքի՞, թե՞ ոչ։

Եթե պետությունը հարգում է իր զոհերին, այդ հարգանքը պետք է երևա նախապես՝ պետական օրակարգում, հանրային եթերում և հիշատակի օրերին։

Ոչ թե սկանդալից հետո։

Ոչ թե ներողությունից հետո։

Խնդիրը մեր վերաբերմունքն է հիշողության նկատմամբ։

Եվ գուցե ամենակարևոր հարցն այս պահին հենց սա է՝ ո՞վ և ինչի՞ համար է ուզում, որ հասարակությունը մոռանա։

 

Արմինե Մկրտումյան